Կարծիք

17.03.2014 16:29


««Ոսկե քառյակին» քննադատողները նպաստում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը»

««Ոսկե քառյակին» քննադատողները նպաստում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը»

Չեմ կարծում, որ ոչիշխանական խմբակցությունների «ոսկե քառյակին» քննադատելը կհանգեցնի ճիշտ քայլի կամ որևէ արդյունք կբերի։ Ավելի՛ն՝ կարծում եմ, որ այս մեծ հնարավորությունից օգտվելով՝ պետք է բոլորս աջակցենք նրանց: Կարճ ժամանակահատվածում ոչիշխանական խմբակցությունները թե՛ Ազգային ժողովում, թե՛ Ազգային ժողովի պատերից դուրս, և թե՛ հրապարակներում շատ մեծ դերակատարություն են ունեցել՝ հանրության հետ միասին: Բոլորս էլ անզեն աչքով տեսնում ենք, որ ժողովրդին հակասող օրենքներին Ազգային ժողովում դեմ քվեարկելով՝ նրանք կարողանում են ապահովել 40-50 քվե: Սակայն, շատերը իբր չհասկանալով նրանց աջակցությունը՝ հանրության հետ միասին, փորձում են խոչընդոտել(քանի որ այդ աջակցությունը ձեռք չի տալիս իրենց), գունավոր անուններ պիտակել նրանց գործողություններին, թե իբր շահի համար են այդ ամենը անում և նման անիմաստ ու անտեղի մտքեր: Անիմաստ ու անտեղի այդ խոչընդոտմամբ նրանք միմիայն աջակցում են այս իշխանական ռեժիմին, ուրախացնում են ռեժիմին, երկարաձգում են ռեժիմի աթոռը մեկ օր ավելի պահելը և, ի վերջո, նպաստում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգմանը: Բնականաբար, այդ խոչընդոտումը «ոսկե քառյակի» ոչ մի գործողությունների վրա չի ազդում և չի էլ ազդելու, զուր ջանքեր են գործադրում և ժամանակ են վատնում անիմաստ գործողությունների վրա: Ասեմ, որ «ոսկե քառյակը» ցանկանում է երկրում լինեն արմատական փոփոխություններ, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, վերանա հարկային տեռորը, Հայաստանը գնա զարգացման ուղղով, ազատվենք սերժսագսյանական ռեժիմից, վերանա մոնոպոլիան և լինի մրցակցություն, ազատվենք բիզնեսների ապօրինի տիրացումից և այլ տեսակի տարբեր ճնշումներից և ապօրինություններից: Ասեմ ավելին՝ ոչիշխանական խմբակցությունները շուտով պատրաստվում են բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը Ազգային ժողովում, և այդ հարցը բարձրացնելուց հետո հաջորդ հանրահավաքը կհրավիրվի:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը