Լրահոս

14.08.2009 13:38


Սողանք Տավուշի մարզում

Օգոստոսի 13-ին Տավուշի մարզից հայտնել են, որ ժամը 18.00-ին Վա­ղանիսի գյուղից ստացված տե­ղեկու­թյան համա­ձայն՝ Ոսկեպատ-Վաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել (9 մետր լայնությամբ, 30 մետր երկարությամբ ու 50 մետր խորությամբ):

Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Նոյեմբերյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վ. Մամյանը և Տավուշի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը:

Դեպքի վայրում պարզվել է, որ սողանքը շարունակվում է: Սողանքային գոտում գտնվում է Վաղանիս գյուղի մեկ բնակելի տուն, իսկ ավտոճանապարհի ստորին հատվածով հոսում է Վաղանիս գետը, որի հունը կփակվի, եթե սողանքը լցվի գետը:

Տան բնակիչները տարահանվել են, ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Նոյեմբերյանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը