Լրահոս

14.08.2009 13:37


Ահազանգ Պառավաքարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18.15-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներից ստացված ահազանգի համա­ձայն՝ գյուղի ջրամբարի ափին հայտնաբերվել է տղամարդու հագուստ և կա ենթադրություն, որ ջրամբարում մարդ է խեղդվել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի ջրասուզակը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.00-ին փրկարարները ջրամբարից դուրս են բերել Պառավաքար գյուղի բնակիչ, 1927 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:

Այս խորագրի վերջին նյութերը