Կարծիք

17.03.2014 12:16


«Հայաստանի կառավարության ներկայացուցիչը համեմատել է Պուտինին Հիտլերի հետ»

«Հայաստանի կառավարության ներկայացուցիչը համեմատել է Պուտինին Հիտլերի հետ»

Երեկ Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզու բնակչության ավելի քան 95 տոկոսը կողմ արտահայտվեց ՌԴ կազմի մեջ մտնելու գաղափարին: Երեկ հայաստանյան «արևմտամետները» հատուկ հաղորդում արեցին Սերժ Սարգսյանի 1in.am-ում և ժամերով խոսում էին այն բանի մասին, թե «ինչ բոբո է Պուտինը, ինչ վատն է ՄՄ-ն, և ինչ սխալ է Ղրիմի ժողովուրդը, որ ուզում է ինքը որոշի իր ճակատագիրը»:
«Արևմտամետներից» մեկն էլ` Աղասի Ենոքյանը, նույնպես մասնակցեց այդ հաղորդմանը, որի ընթացքում փաստացի դատապարտեց հանրաքվեն՝ ասելով, թե «տեսեք, 3 անգամ հանրաքվեի ժամկետները տեղափոխեցին, և դրա պատճառը Ռուսաստանն էր»: Պուտինին համեմատեց Հիտլերի հետ և փաստացի ասաց, որ «ռուսական իմպերիալիզմը կարող է չսահմանափակվել Ղրիմով»:
Տեսե՛ք, Աղասի Ենոքյանն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ կառավարության աշխատակից, և հայկական կողմի պատասխանատուներից մեկն է Ռուսաստանի հետ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեր բանակցություններում: Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ կառավարության աշխատակիցը Պուտինին համեմատում է Հիտլերի հետ, պայքարում է «ռուսական իմպերիալիզմի դեմ», դեմ է արտահայտվում Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը, բայց ակտիվ մտած է ՀՀ-ի` ՄՄ անդամ դառնալու գործընթացի մեջ: Շատ դժվար է բառեր գտնել, որոնք կոռեկտ կերպով կարտացոլեն Աղասի Ենոքյանի օպորտունիստ էությունը: Սա Սերժ Սարգսյանի կլասիկ կադրն է. հենց սենց ծախու, պաշտոնի համար մեռած մարդիկ են Սերժ Սարգսյանին պետք: Ու սրանք մեր կառավարության աշխատակիցներն են, ու որոշում են մեր ապագան…
Մենք օր առաջ պետք է ազատվենք այս օպորտունիստ իշխանություններից, քանի դեռ սրանք անդունդը չեն տարել մեր երկիրը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը