«Հարգելի գործընկերներ, շատ կարեւոր է, որ վերջին շրջանում մեր Վեհաժողովը սկսել է առավել հաճախակի անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների, գերիների խնդիրներին։ Մենք իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր Խաչը եւ մենք անելիք չունենք։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետեւ մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Մասնավորապես գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում ես բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր Խաչի իրապես կարեւոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ՝ միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում, որովհետեւ Կարմիր Խաչը, օրինակ, կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Երկու շաբաթ առաջ Կարմիր Խաչի ջանքերով Ադրբեջանից Հայաստան վերադարձվեց 77-ամա Մամիկոն Խոջոյանը, ով մոլորվելով տեղանքում՝ գերի էր ընկել Ադրբեջան։ Ես անկարող եմ անգամ նկարագրել, թե ֆիզիկական եւ հոգեբանական ինչպիսի կտտանքների են Ադրբեջանում ենթարկել հայ ծերունուն։ Նա հայրենիք է վերադարձվել հրազենային վնասվածքով, բազմաթիվ կոտրվածքներով, առ այս պահը գրեթե որեւէ մեկին չի ճանաչում եւ բժիշկները այժմ պայքարում են Մամիկոն Խոջոյանի կյանքի համար։ Այդ ի՞նչ պիտի աներ 77-ամյա ծերունին, որ նրան այդպես խոշտանգեին։ Ադրբեջանում ռազմական գերության մեջ է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ինչպես նաեւ քաղաքացիական այլ անձիք եւս, եւ նրանց բոլորին օր առաջ պետք է փրկել, ու մեր Վեհաժողովը ուղղակի պարտավոր է զբաղվել այս հարցով։ Ի վերջո, Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է եւ մենք ունենք բոլոր լծակները՝ այդ երկրից պահանջելու հարգել իր իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներն ու առաջին հերթին Ժնեւյան կոնվենցիան։ Եկեք չմոռանանք, թե ինչպիսի անմարդկային դաժանությամբ ադրբեջանցիները խոշտանգեցին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին ու երիտասարդի դիակը հանձնեցին նրա ծնողներին։ Ես ուզում եմ հիմա մեկ կոնկրետ առաջարկով հանդես գալ՝ եկեք ընդլայնենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը, որպեսզի նա անմիջական իրավասություն ունենա Կարմիր Խաչի հետ համատեղ զբաղվելու ռազմագերիների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդիրներով։ Կրկնում եմ, պետք չէ ասել, թե դա բացառապես Կարմիր խաչի գործն է։ Ո՛չ, դա այդպես չէ։ Դա նաեւ մեր գործն է եւ մենք իրավունք ունենք, որպես ԵԽԽՎ օրենսդիրներ, զբաղվելու ԵԽ տարածքում անհայտ կորածների, գերիների խնդիրներով։ Ես առաջարկում եմ նաեւ Կարմիր Խաչի հետ համատեղ կազմակերպել մեկ համատեղ նիստ՝ քննարկելու ԵԽ անդամ երկրներում այսօր տիրող իրավիճակն այդ հարցում։ Եկեք մի պահ մեզանից յուրաքանչյուրն իրեն պատկերացնի Հակոբ Ինջիղուլյանի մոր տեղում, ով ամեն վայրկյան լուր է սպասում իր որդուց եւ մեկ րոպե անգամ չի դադարում տագնապել։ Պետք չէ մտածել, թե դա մեզ չի վերաբերում եւ մեր գործն ընդամենը այդ թեմայով զեկույցներ պատրաստելն ու Կարմիր Խաչի ջանքերը ողջունելն է։ Դա ազնիվ մոտեցում չի լինի։ Մենք չպետք է աշխատանքի եւ պատասխանատվության մեր բեռը մեզանից օտարենք»։
Նաիրա Զոհրաբյանը Փարիզում բարձրացրել է Ադրբեջանի կողմից խոշտանգված հայ գերիների հարցը
Նախօրեին Փարիզում կայացած ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների եւ սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների եւ գերիների խնդիրը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում հայ պատգամավորը ասել է՝