Լրահոս

14.08.2009 11:29


Գերմանիան և Ֆրանսիան դուրս են եկել ռեցեսիայից

Գերմանիան և Ֆրանսիան դուրս են եկել ռեցեսիայից

Ինչպես հաղորդում է  «Bloomberg»-ը, Գերմանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ն 2009թ. երկրորդ եռամսյակում 0,3% աճ է արձանագրել՝ համեմատած նախորդ եռամսյակի հետ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ երկու երկրներն էլ կարողացել են դուրս գալ ռեցեսիայից։

Վերլուծաբանների կարծիքով տնտեսական աճը գերազանցել է սպասվածը՝ Գերմանիայում ՀՆԱ-ն աճել է 0,3,  իսկ Ֆրանսիայում՝ 0,2%-ով։

Գերմանացի փորձագետների կարծիքով Եվրոպայում տնտեսական աճը պայմանավորված է ներքին շուկայի զարգացմաբ։

Մակրոտնտեսական դրական արդյունքներից հետևում է, որ տնտեսության վերականգնման նոր ծրագիր Փարիզում և Բեռլինում չի ներդրվի։ Ընդհանուր առմամբ, ազգային տնտեսությանն օգնելու համար Գերմանիան և Ֆրանսիան կորցրել են արդեն մի քանի հարյուր մլրդ €։

 

Այս խորագրի վերջին նյութերը