Լրահոս

14.08.2009 10:54


Վերսկսվում են ուրբաթօրյա երթերը

Երեկ մի խումբ երիտասարդներ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է

«Քանի դեռ իշխանությունները Նիկոլ Փաշինյանին պահում են անազատության մեջ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի  նրա խոսքը հասնի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի յուրաքանչյուրը զգա նրա ներկայությունն ու եռանդը: 

Այսօրվանից մենք՝ երիտասարդներս, վերսկսում ենք Նիկոլի սկիզբ դրած ուրբաթօրյա երթերի ու ակցիաների շարքը: Եվ մենք, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն է, վստահաբար ասում ենք, որ չենք ընկրկելու որևէ ուժի առաջ: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի: Եվ ուրեմն, 1+1+1+1+1+1+...»

Այս խորագրի վերջին նյութերը