Լրահոս

14.08.2009 10:41


Մահափորձ Աֆղանստանի նախկին նախագահի դեմ

Մահափորձ Աֆղանստանի նախկին նախագահի դեմ

Աֆղանստանում մահափորձ է կատարվել երկրի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբանիի դեմ։ Այդ մասին օգոստոսի 13-ին հաղորդել է  «Reuters» գործակալությունը։

Գրոհայինները կրակ են բացել նախկին նախագահի շքախմբի վրա։ Բացի դրանից, նրանք մի քանի նռնակ են նետել նրա ուղղությամբ։ «Reuters»-ի հաղորդմամբ՝ գրոհայիններից երեքը սպանվել են ոստիկանության և թիկնապահների կողմից, իսկ «Սինխուա» գործակալությունը հաղորդում է, որ  սպանվել են «Թալիբան» խմբի չորս անդամներ։

Ռաբանին Աֆղանստանի նախագահ է եղել 1993-2001թթ.։ Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, վերլուծաբանները նրան համարում են Աբդուլո Աբդուլաի կողմնակիցը, որը երկրի նախագահ Համիդ Կարզայի լուրջ մրցակիցն է օգոստոսի 20-ին կայանալիք ընտրություններում։

Ըստ «Lenta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը