Մի հատ ռուս ընկեր ունեի, ասում էր` «Самодурство оно и у папуасов самодурство»: Հիմա էլ մերն է:
Ուրեմն էս Շարմազանովը հարցազրույց է տալիս Բաղրամյան 26-ի խամաճիկ «1in.am»-ին, որտեղ մեկնաբանում է ոչիշխանական 4 ուժերի համագործակցությունը, և հերիք չէ, որ մեկնաբանություններից նենց տպավորություն է ստեղծվում, որ ինքն ընդհանրապես ծանոթ չէ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ հետհանդիպման հայտարարություններին, մի հատ էլ էս մարդն իրեն նենց արահայտություններ է թույլ տալիս, կարծես թե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն անձեռնամխելի և սուրբ են, ինչպես, օրինակ, կովը հնդիկների համար, այլապես չես կարող մեկնաբանել Շարմազանովի պատասխանը,` կապված Սերժի հրաժարականի պահանջի հետ, որտեղ երիտասարդ ՀՀԿ-ականն իրեն թույլ է տալիս ասել, թե «դա ֆանտաստիկայի ժանրից է, որ այդ ուժերը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն»: Հարգելի՛ս, նույնիսկ ֆորմալ առումով ժողովրդական երկրի պաշտոնյան իրեն չպետք է թույլ տա նման արտահայտություններ: Բայց ասածս հիմնականում դա չէ: Ասածս էն է, որ Շարմազանովը հայտարարեց. «Որովհետև երեկ թե՛ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, թե՛ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը հայտարարեցին, որ իրենց օրակարգում նման հարց չկա»:
Շարմազանովը լավ կաներ, որ մարդկանց հայտարարությունները կոնտեքստից չկտրեր ու ամբողջությամբ ներկայացներ հայտարարություններն ու գործընթացները: Իսկ իրականությունը հետևյալն է. Աղվան Վարդանյան. «Մենք չենք հետապնդում միայն այս կառավարությանը հեռացնելու նպատակ. մենք ուզում ենք մշակել նաև հետագա գործողությունների ծրագիրը»:
«Եթե այդ կառավարությունը կաշխատի, շատ լավ։ Եթե ոչ, որևէ տաբու, որևէ խնդիր մենք չենք տեսնում»,–ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցին։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է, մեզ համար դա ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ առաջ անցնելու համար։ ԲՀԿ–ի հետ մեր վերջին հանդիպումը գործնական առաջարկների շուրջ էր, և մենք անցնում ենք գործնական փուլ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան. «Կան ուժեր, որոնք տակտիկական խնդիրներից ելնելով՝ համարում են, որ փուլ առ փուլ պետք է գնալ իշխանափոխության։ Եվ իշխանությունն էլ շատ լավ հասկանում է, որ կառավարության հրաժարականն առաջին կարևոր քայլն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը»։
Մի խոսքով, նման հայտարարությունները կարելի է անվերջ մեջբերել: Բայց դրա իմաստը, ճիշտն ասաց, չեմ տեսնում, քանի որ ՀՀԿ-ի որոշ անդամները բացահայտ ինքնախաբեությամբ են զբաղվում, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, քանի որ իրականությունն էն է, որ մեր երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, իսկ քանի որ երկրում ձևավորվել է մեկ կուսակցության և անձի` ի դեմս Սերժ Սարգսյանի մենաշնորհը, ապա երկրում իրավիճակը ստեղծելու համար պետք է լուծել այդ մենաշնորհի խնդիրը, իսկ կառավարության հրաժարականն ընդամենը առաջին քայլն է համակարգային փոփոխություններին հասնելու ճանապարհին:
«Самодурство оно и у папуасов самодурство»
Մի հատ ռուս ընկեր ունեի, ասում էր` «Самодурство оно и у папуасов самодурство»: Հիմա էլ մերն է:
Ուրեմն էս Շարմազանովը հարցազրույց է տալիս Բաղրամյան 26-ի խամաճիկ «1in.am»-ին, որտեղ մեկնաբանում է ոչիշխանական 4 ուժերի համագործակցությունը, և հերիք չէ, որ մեկնաբանություններից նենց տպավորություն է ստեղծվում, որ ինքն ընդհանրապես ծանոթ չէ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ հետհանդիպման հայտարարություններին, մի հատ էլ էս մարդն իրեն նենց արահայտություններ է թույլ տալիս, կարծես թե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն անձեռնամխելի և սուրբ են, ինչպես, օրինակ, կովը հնդիկների համար, այլապես չես կարող մեկնաբանել Շարմազանովի պատասխանը,` կապված Սերժի հրաժարականի պահանջի հետ, որտեղ երիտասարդ ՀՀԿ-ականն իրեն թույլ է տալիս ասել, թե «դա ֆանտաստիկայի ժանրից է, որ այդ ուժերը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն»: Հարգելի՛ս, նույնիսկ ֆորմալ առումով ժողովրդական երկրի պաշտոնյան իրեն չպետք է թույլ տա նման արտահայտություններ: Բայց ասածս հիմնականում դա չէ: Ասածս էն է, որ Շարմազանովը հայտարարեց. «Որովհետև երեկ թե՛ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, թե՛ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը հայտարարեցին, որ իրենց օրակարգում նման հարց չկա»:
Շարմազանովը լավ կաներ, որ մարդկանց հայտարարությունները կոնտեքստից չկտրեր ու ամբողջությամբ ներկայացներ հայտարարություններն ու գործընթացները: Իսկ իրականությունը հետևյալն է.
Աղվան Վարդանյան. «Մենք չենք հետապնդում միայն այս կառավարությանը հեռացնելու նպատակ. մենք ուզում ենք մշակել նաև հետագա գործողությունների ծրագիրը»:
«Եթե այդ կառավարությունը կաշխատի, շատ լավ։ Եթե ոչ, որևէ տաբու, որևէ խնդիր մենք չենք տեսնում»,–ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցին։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է, մեզ համար դա ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ առաջ անցնելու համար։ ԲՀԿ–ի հետ մեր վերջին հանդիպումը գործնական առաջարկների շուրջ էր, և մենք անցնում ենք գործնական փուլ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան. «Կան ուժեր, որոնք տակտիկական խնդիրներից ելնելով՝ համարում են, որ փուլ առ փուլ պետք է գնալ իշխանափոխության։ Եվ իշխանությունն էլ շատ լավ հասկանում է, որ կառավարության հրաժարականն առաջին կարևոր քայլն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը»։
Մի խոսքով, նման հայտարարությունները կարելի է անվերջ մեջբերել: Բայց դրա իմաստը, ճիշտն ասաց, չեմ տեսնում, քանի որ ՀՀԿ-ի որոշ անդամները բացահայտ ինքնախաբեությամբ են զբաղվում, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, քանի որ իրականությունն էն է, որ մեր երկրին անհրաժեշտ է իշխանափոխություն, իսկ քանի որ երկրում ձևավորվել է մեկ կուսակցության և անձի` ի դեմս Սերժ Սարգսյանի մենաշնորհը, ապա երկրում իրավիճակը ստեղծելու համար պետք է լուծել այդ մենաշնորհի խնդիրը, իսկ կառավարության հրաժարականն ընդամենը առաջին քայլն է համակարգային փոփոխություններին հասնելու ճանապարհին:
Գրիգոր Աթանեսյանի էջից