«Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում կողմերը շատ հարցերի շուրջ համաձայնության են հանգել»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձեռնպահ է մնացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանն առնչվող մանրամասն մեկնաբանություններից, քանի որ, նրա ասելով, շատ հարցերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:
Ինչպես հաղորդել են կուսակցությունների մամուլի ծառայությունները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի համախմբման միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
«ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում կողմերը շատ հարցերի շուրջ համաձայնության են հանգել, անհաղթահարելի տարաձայնություններ չեն եղել:
«Երկու կողմերն էլ հասկանում են, որ ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության համախմբում», - նկատել է նա:

Մարտի 14-ին տեղի է ունեցել ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդել են կուսակցությունների մամուլի ծառայությունները, հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի համախմբման միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
«ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման ընթացքում կողմերը շատ հարցերի շուրջ համաձայնության են հանգել, անհաղթահարելի տարաձայնություններ չեն եղել:
«Երկու կողմերն էլ հասկանում են, որ ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության համախմբում», - նկատել է նա:
Մանրամասները՝ ilur.am–ում։