Լրահոս

13.08.2009 18:37


Թուրքագետ. «Հայ հասարակությունը բավական մակերեսային պատկերացում ունի Թուրքիայի մասին»

Թուրքագետ. «Հայ հասարակությունը բավական մակերեսային պատկերացում ունի Թուրքիայի մասին»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով հայ և թուրք հասարակությունները պատրաստ չեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Մանավորապես հայերը բավական մակերեսային պատկերացում ունեն Թուրքիայի մասին, ինչը կարող է նաև վտանգավոր լինել։ Հայ հասարակությունում գերիշխում է թուրքերի նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք։

Փոխարենը, թուրք հասարակության մոտ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ ճգնաժամ կարող է առաջանալ.

-Այնտեղ կարող է առաջանալ էթնիկ ինքնության ճգնաժամ, երբ խառնիճաղանջ բնակչություն ունեցող և հիմնականում ձուլված ժողովրդի մի շարք ներկայացուցիչներ սկսում են կասկածներ ունենալ իրենց էթնիկ ծագման վերաբերյալ, որը խորանալով՝ վերածվում է ճգնաժամի,- «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալ և ապագա» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասել է Ռ. Մելքոնյանը՝ հավելելով.

-Այս ճգնաժամն այնքան ակտուալ է, որ Թուրքիայի վարչապետ էրդողանն է անգամ անձրադարձել դրան և փորձել ինչ-որ սահմանում տալ՝ ասելով, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են ունենալ երկու ինքնություն՝ վերին և ներքին։ Վերին ինքնությամբ նրանք Թուրքիայի քաղաքացիներ՝ թուրքեր են։ Ներքին ինքնությամբ կարող են լինել հայեր, հույներ, քրդեր և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը