Հարկավոր է համարժեք և մեկ միասնական բռունցքով հակահարված տալ
Մի քանի օր առաջ Բրեժնևի մասին ֆիլմ էի դիտում։ Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ Բրեժնևը կարծիք է հայտնում մինիստրների խորհրդի մասին մեկ բառով՝ «зажрались»:
Հիմա մեր իրականության մեջ նմանօրինակ իրավիճակ է, սակայն մեկ տարբերությամբ՝ ոչ իշխանական ուժերն ու քաղաքացիական հասարակությունն են իշխանությանն ասելու «зажрались»։
Ձևավորվող համապետական ճակատը՝ ընդդեմ հանրապետականացված կոալիցիայի, արդեն իսկ տեսանելի է և ուղղված է Հայաստանի բարգավաճման գործին։
Հիմա բազմաթիվ շարժումներ առանձին օջախներով պայքարում են իրենց իրավունքները ոտնահարողների դեմ. ի վերջո, այսպես, թե այնպես, բոլոր դեպքերն էլ, եթե մեր անձի հետ չեն առնչվում, ապա առնչվում են մեր ընկերների կամ բարեկամների հետ, ուստի և մեր նյարդերի և գրպանների հաշվին ցոփ ու շվայտ կյանք վայելողներին հարկավոր է համարժեք և մեկ միասնական բռունցքով հակահարված տալ։
Եթե յուրաքանչյուրս միանանք իրենց իրավունքների համար պայքարող մեր հայրենակիցներին, ապա հնարավոր կլինի Հայաստանը ճգնաժամից դուրս բերել։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից