Քերիի և Լավրովի 5 ժամ տևած հանդիպումն էական արդյունք չի տվել
Լոնդոնում Ղրիմի հարցով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ։
ZN.UA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Լավրովն ամերիկյան կողմին է հանձնել փաստաթուղթ, որում նշում է, թե պետք է հարգել ու ճանաչել ազատ կամարտահայտման միջոցով իր ապագան հստակեցնելու Ղրիմի բնակչության իրավունքը: Փաստաթղթում նաև ընդգծվում է Ուկրաինայի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ սահմանադրական ժողովի ստեղծման անհրաժեշտությունը։
«Ռուսաստանը մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո կհայտնի իր դիրոքորոշումը»,-հայտարարել է Լավրովը: Ի պատասխան՝ Քերին ասել է, որ հանրաքվեի անցկացման դեպքում Արևմուտքի արձագանքն իրեն սպասեցնել չի տա, ինչի բացասական հետևանքները կզգան ամբողջ աշխարհում։
«Մարդիկ դրանից անհանգստացած են»,-հայտարարել է Քերին՝ միաժամանակ նշելով, որ բանակցային ճանապարհով ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունն առայժմ պահպանվում է։