Թուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերաբռնկված մարդաշատ ցույցերը ունեն երեւութական շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաբռնկեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժումը: Այս շարժման բաղադրիչները հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ բազմազան են:
Պետք չէ մոռանալ, որ թուրք պատանու մահվան դիմաց նման ժողովրդային արձագանքումը ընդգծում է երեւութական շարժառիթի տակ արմատավորված պայթունավտանգ ենթահողի առկայությունը: Այստեղ է արդեն, որ շարժմանը ներգրավված ուժերի տարբաղադրման փորձը համոզում է, որ բնապահանության, մարդու իրավունքների, ձախակողմյան գաղափարախոսության, մշակութային ժառանգության պահպանման հետամուտները, իշխանափոխության առաջադրանքով հետզհետե կազմում են վարչակարգի փոփոխությունը պահանջող ուժերի համախմբան նախաձեւավորումը:
Եւ այս առումով, վարչապետ Էրդողանի դիպաշարի բնութագրումը տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ: Էրդողանը դեպքերի վերաբռնկեցումն ու համատարածումը կապում է մարտի 30-ի ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, դրանք նկատելով առեւտրական ընկերությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրահրված գործողություններ:
Ընտրարշավի այս եղանակի կայացման պատասխանատվությունը բարդելով առեւտրական ընկերությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ուսերին, վարչապետ Էրդողանը թափանցիկ ձեւով մատնացույց է անում իսլամականության հոգեւոր-աշխարհիկ ուղղությունների համատեղման գաղափարախոսության հիմնադիր եւ ԱՄՆ-ում հաստատված Գյուլենին եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետևում կանգնող ուժերին: Ոչ կառավարական կազմակերպությունների աշխատելաձեւը, ճշտած առաջադրանքներն ու քաղաքացիական շարժումների վրա ազդելու հնարավորությունները ընդհանրապես մաս են կազմում արեւմտյան մշակույթի եւ կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ավելի հստակեցնելու համար, Էրդողանը, առանց ուղղակի վերագրումի, իսլամական վարչակարգի փոփոխության շարժման հետևում տեսնում է ԱՄՆ-ից Թուրքիայի հաստատություններն ու կառույցները հեռակառավարող Գյուլենին ու ընդհանրապես Արեւմուտքին: Պատասխանատվության հավասարեցման հայտարարություն է պարզապես Էրդողանի կատարածը:
Առաջադրվածը փոփոխությու՞նն է, թե՞ իշխանության թուլացումը, ավելի պարզ կդառնա մինչեւ նախագահական ընտրությունները: Հունիսի դեպքերից հետո կանգ չի առել Էրդողանով հատկանշվող Անկարայի իշխանությունների վարկաբեկմանն ուղղված գործողությունների շարքը: Թվում է սակայն, որ խորքային պետության որոշման կենտրոնները սանձերը թուլացնելու եւ ամրացնելու հավասարկշռման խաղի ղեկը շարունակում են պահել իրենց ձեռքում:
Համացանցի կարեւորագույն ծառայությունները փակելու Էրդողանի սպառնալիքը հիշեցնում է արաբական գարնանային հովերից ազդված երկրների ղեկավարների հակազդեցության քայլերը: Այստեղ եւս դեպքերի հրահրման պատճառները դրսից ներածված լինելու հաստատմանը կապվում են ուղղակիորեն:
Ներթուրքական այս իրադարձությունների պարունակում, հայկական գործոնի նկատմամբ ամփոփ դիտարկում կատարելուց առաջ պարզապես հարկ է նշել, որ ներքին սրացող ճգնաժամի արտահանման փորձ է կատարում նոր օսմանականության ճարտարապետական համակարգը՝ Ղրիմում համաթուրանական գաղափարախոսության կարգախոսի տակ տեղի թաթարների անվտանգությունը ապահովելու աշխույժ հայտարարություններով:
Թուրքական նորագույն իրադարձություններում «Նոր զարթոնք»-ի հայտնվելը ձախակողմյան ուժերի եւ քաղաքացիական շարժման օղակներում այս առումով միակ տեսանելի իրողությունը չէ: Ազգայնական թուրքական ուժերի ընտրացանկերի վրա հայ անունների հայտնվելը, որքան էլ զանգվածային հենարան չունենա, այսուհանդերձ հայ տարրին այդ ուղղության վրա եւս արձանագրվելու երեւույթն է ընդգծում: Եւ կա երրրորդ հիմնական բաժինը, որը վերաբերում է ավանդական համայնքին՝ գործող մեծամասնությանն ի նպաստ հավանական դիրքորոշմանը:
Հայկական գործոնի հավելյալ աշխուժացումը գուցե այս հանգրվանին այնքան էլ առաջադրելի չէ: Մանավանդ, որ դեռեվս այս շարժումներում ծայր չեն առել ինքնության խնդիրները: Այդ պահը արդեն ճակատագրորոշ տարողությամբ ուրի՜շ հանգրվան է:
Հայկական նուրբ կշռադատումների հանգրվանը

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր