Կարծիք

14.03.2014 21:57


««Ոսկե քառյակը»՝ հանրության հետ միասին, պատրաստ է գնալ մինչև վերջ՝ մինչև իշխանափոխություն»

««Ոսկե քառյակը»՝ հանրության հետ միասին, պատրաստ է գնալ մինչև վերջ՝ մինչև իշխանափոխություն»

Ավելի խորը և ավելի պարզ հասկանալու համար, որ իշխանափոխությունը Հայաստանում արդեն լիովին պատրաստ է և սպասում է Ազատության հրապարակում, եկեք մի պահ 2014 թվականից անցում կատարակենք 2008 թվական՝ զուտ համեմատական կարգով: Բոլորս էլ շատ լավ գիտենք և հիշում ենք, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը մի «հզոր» մարդ էր, ում թիկունքին կանգած էր մի մեծ թիմ և գրեթե ամբողջ աշխարհը. նա արժանացել էր գունավոր մաղթանքների, գովասանքների, լավագույն նախագահի թեկնածու «grammy» մրցանակին՝ միաժամանակ ժողովրդին վստահեցնելով, որ լավագույն նախագահն է լինելու և անելու է հնարավորն ու անհնարինը: Փաստորեն, տարբեր տեսակի մրցանակներից, գովաբանություններից, ժողովրդի վստահությանը արժանանալուց հետո Սերժ Սարգսյանի նախագահական տարիների ընթացքում պատկերն արմատապես փոխվեց, սկսվեց արագ տեմպերով արտագաղթը, բիզնեսների սեփականաշնորհման գործընթացը, հարկային տեռորը, շատ արագ տեմպերով մեծացավ աղքատության մակարդակը, սկիզբ առավ խաղադրույքի միջոցով Հայաստանի վաճառքը, խարդախ ճանապարհներով սեփական հարստության դիզումը և տարբեր տեսակի այլ խարդախություններ: Իսկ հիմա համեմատություն՝ ո՞վ է Սերժ Սարգսյանն այժմ. մի մարդ, ում կողքին արդեն չկա այն թիմի աջակցությունը, որ պարսպի պես կանգնած էր նրա թիկունքին, ամբողջությամբ կորել է նրա վստահությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից, անգամ ժողովրդի 1%–ն այլևս նրան չի վստահում և գրեթե 80%-ից ավելին կողմ է իշխանափոխությանը: Այս դաժան օրերից դուրս գալու համար ոչիշխանական 4 խմբակցությունների «ոսկե քառյակը»՝ հանրության հետ միասին, պատրաստ է գնալ մինչև վերջ՝ մինչև իշխանափոխություն, որպեսզի համատեղ ուժերով ազատվեն մի խայտառակ, թալանչի համակարգից, որը ձևավորվել է «ջենթլմեն» Սերժ Սարգսյանի կողմից: Այս իշխանություններին ճանապարհելուց, այսինքն՝ իշխանափոխությունից հետո, վստահորեն կարող եմ ասել, որ առանց որևէ մեկի վրա ճնշում գործադրելու՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումից հետո, երկրում կունենաք մի այնպիսի լեգիտիմ նախագահ, ով կվայելի ժողովրդի վստահությունը, իսկ երկրում կլուծվեն գոյացած բոլոր խնդիրները՝ Հայաստանը տանելով զարգացման ճանապարհով:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը