Ի՞նչ հարցեր են քննարկել 4 ոչիշխանական խմբակցություններն այսօրվա փակ նիստում (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները խորհրդարանում համատեղ նիստ էին հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը մարտի 22–ին «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին է վերաբերել։
Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ «ԴԵՄ ԵՄ»–ի անդամները ներկայացրել են իրենց անելիքները։
–Ակնկալում են նաև մեր համագործակցությունը, և մենք պետք է միասին կարողանանք կազմակերպել այս միջոցառումը։Դրա վերաբերյալ կազմակերպական և բովանդակային հարցերն էինք քննարկում, և, կարծում եմ, ընդհանուր հայտարարի եկանք,–նշել է Ռ. Հակոբյանը։
4 ոչիշխանական ուժերի նիստի օրակարգային երկրորդ հարցը վերաբերել է միասնական հետագա գործողություններին։
–Խոսքը ընդհանուր մոտեցումների մասին է, թե քաղաքական և տնտեսական ի՞նչ պլատֆորմ ենք ներկայացնելու կառավարության հրաժարականի հետ կապված, և այն համաձայնության հարթակը, թե ինչ հարցի շուրջ ենք վերջնական որոշման գալու,–նշել է Ռ. Հակոբյանը,–գաղտնիք չէ, որ օրինակ «Ժառանգությունն» արմատական իշխանափոխության հարցի կողմնակիցն է։ Բայց, քանի որ որևէ քաղաքական ուժ առանձին չի կարող այսօր որոշակի հակակշիռ դառնալ իշխանության համար, մտածում ենք որոշակի կոնսենսուսային հարթության վրա կարողանանք իրականացնել միասնական օրակարգի ձևավորումը։ Բավականին մոտ ենք վերջնական որոշում կայացնելուն։
Ռ. Հակոբյանն ավելացրել է, որ վերջնական որոշման հանգելու համար այսօր ժամանակը չի բավականացրել, այդ իսկ պատճառով մարտի 19–ին ևս մեկ համատեղ նիստ կհրավիրվի, և ամենայն հավանականությամբ, կներկայացվի 4 ոչիշխանական ուժերի առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։
Ի՞նչ հարցեր են քննարկել 4 ոչիշխանական խմբակցություններն այսօրվա փակ նիստում (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունները խորհրդարանում համատեղ նիստ էին հրավիրել։ Օրակարգի առաջին հարցը մարտի 22–ին «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին է վերաբերել։
Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ «ԴԵՄ ԵՄ»–ի անդամները ներկայացրել են իրենց անելիքները։
–Ակնկալում են նաև մեր համագործակցությունը, և մենք պետք է միասին կարողանանք կազմակերպել այս միջոցառումը։ Դրա վերաբերյալ կազմակերպական և բովանդակային հարցերն էինք քննարկում, և, կարծում եմ, ընդհանուր հայտարարի եկանք,–նշել է Ռ. Հակոբյանը։
4 ոչիշխանական ուժերի նիստի օրակարգային երկրորդ հարցը վերաբերել է միասնական հետագա գործողություններին։
–Խոսքը ընդհանուր մոտեցումների մասին է, թե քաղաքական և տնտեսական ի՞նչ պլատֆորմ ենք ներկայացնելու կառավարության հրաժարականի հետ կապված, և այն համաձայնության հարթակը, թե ինչ հարցի շուրջ ենք վերջնական որոշման գալու,–նշել է Ռ. Հակոբյանը,–գաղտնիք չէ, որ օրինակ «Ժառանգությունն» արմատական իշխանափոխության հարցի կողմնակիցն է։ Բայց, քանի որ որևէ քաղաքական ուժ առանձին չի կարող այսօր որոշակի հակակշիռ դառնալ իշխանության համար, մտածում ենք որոշակի կոնսենսուսային հարթության վրա կարողանանք իրականացնել միասնական օրակարգի ձևավորումը։ Բավականին մոտ ենք վերջնական որոշում կայացնելուն։
Ռ. Հակոբյանն ավելացրել է, որ վերջնական որոշման հանգելու համար այսօր ժամանակը չի բավականացրել, այդ իսկ պատճառով մարտի 19–ին ևս մեկ համատեղ նիստ կհրավիրվի, և ամենայն հավանականությամբ, կներկայացվի 4 ոչիշխանական ուժերի առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am