Լրահոս

13.08.2009 18:06


Ռ. Կիրակոսյանը Հայաստանի կողմից վարվող դիվանագիտությունը «թույլ» է անվանել

Ռ. Կիրակոսյանը Հայաստանի կողմից վարվող դիվանագիտությունը «թույլ» է անվանել

Ռազմավարական և ազգային հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող դիվանագիտությունը թույլ է, ինչը ակնհայտ է դարձել ապրիլի 22-ին Թուրքիայի հետ հայտարարություն ստորագրելուց հետո։

-Այն ցույց տվեց նաև հայկական կողմի իրական վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ։ Դա վիրավորական էր հայ ժողովրդի և ցեղասպանությանը հաջորդած սերունդների համար,- «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալ և ապագա» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ռ. Կիրակոսյանը։

Նա ավելացրել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի ճիշտ կլինի անվանել հայ-ռուսական, քանի որ առաջին հերթին Ռուսաստանն է շահելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումից. ՀՀ էներգահամակարգերը, հեռահաղորդակցությունը, երկաթգիծը հիմնականում պատկանում են Ռուսաստանին։

ՌԱՀԿ տնօրենն ասել է, որ քանի որ Ռուսաստան-Վրաստան օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանով դեպի Հայաստան Ռուսաստանի համար ճանապարհները փակվել են, այժմ Ռուսաստանը Թուրքիայի հետ գաղտնի քննարկում է անցկացնում Թուրքիայի օդային և ցամաքային ճանապարներով Գյումրիում գտնվող ռուսական հենակայանը զինամթերքով մատակարարելու մասին։  

Ռ. Կիրակոսյանը նաև նշել է, որ մինչև Հայաստանը ժողովրդավար համակարգեր չունենա և ներքուստ ուժեղ չլինի, չի կարող դիմակայել Թուրքիային և հավասարը հավասարի պես բանակցել նրա հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը