Վարչապետը ստացել է «Հարբեցողի» ու «Պարտապանի» լրացուցիչ դերերը
Քաղաքականությունն ինքնին ամենախաղային ոլորտն է՝ հարուստ դերակատարներով և խաղի ամենախիստ ու կոշտ կանոններով։ Սակայն քաղաքական խաղի մեջ, եթե երկիրը գտնվում է կայացման փուլում ու որպես այդպիսին՝ իր առջև չի դրել հստակ նպատակ, խաղի կանոնները ենթակա են փոփոխման, եթե դերակատարներից մեկը համապատասխան հայտ է ներկայացնում՝ իր կերտած կերպարի նպատակներից ու հնարավորություններից ելնելով։
Երկրորդական դերակատարները քաղաքական խաղի ընթացքում կարող են գլխավոր դերակատարներ դառնալ։ Յուրաքանչյուր ոք կատարում է իր դերը, սակայն լինում են դեպքեր, երբ դերակատարը ստիպված է լինում համատեղել միանգամից մի քանի դերախաղ։
Պետք է չմոռանանք նաև, որ քաղաքական խաղում ամեն մեկն իրեն հատկացված դերը կատարում է իր հոգեկերտվածքին համահունչ։ Բոլոր այլ խաղերից քաղաքական խաղը տարբերվում է, այսպես ասած, «ազատ կամքի դրսևորմամբ»։ Այն է՝ տրվում է դեր, իսկ թե ինչպիսի հատկություններով այն կօժտվի, ինչպիսի առաքելություն կկատարի, կախված է դերակատարի ներքին հոգեկերտվածքից, աշխարհայացքից, նկրտումներից և բարոյահոգեբանական այլ հատկանիշներից։
Քաղաքական խաղում միշտ չէ, որ հրեշը չար է, իսկ բարի փերին՝ բարի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի նպատակ է հետապնդում դերակատարը։ Խաղի հաղթողին տրվում է ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ։
Քաղաքական խաղը բնորոշ է նաև հայաստանյան քաղաքական համակարգին։
Այսպես, մեր քաղաքական համակարգի այսօրվա հերոսը ՀՀ վարչապետի դերը ստանձնած Տիգրան Սարգսյանն է։ Վեց տարի շարունակ, զարգացնելով երկրի վարչապետի իր ստանձնած դերը, սեփական հոգեկերտվածքին համահունչ, նա ստացել է «Հարբեցողի» ու «Պարտապանի» լրացուցիչ դերերը։
Սկզբի համար դիտարկենք «Հարբեցող Տիգրանի» դերը։ Այսպես, ի սկզբանե Տիգրան Սարգսյանը, կատարելով ՀՀ վարչապետի դերը, առաջին իսկ ակտի ժամանակ սեփական կերպարը ներկայացրեց որպես ապակառուցողական։
Զ. Ֆրեյդը նրա ապակառուցողականությունը կմեկնաբաներ որպես ֆիզիոլոգիական՝ սեքսուալ շեղվածության արդյունք, իսկ Ֆրոմը՝ նեկրոֆիլ հոգեկերտվածքի դրսևորում։ Տարբերությունն այնքան էլ մեծ չի՝ երկուսի դեպքում էլ հիմքում անբարոյականությունն է ընկած։
Զարգացնելով վարչապետի իր ապակառուցողական դերը՝ քիչ–քիչ սկսում է զգալ ոչ միայն մյուս դերակատարների քարկոծումը, այլև հանդիսատեսի (հասարակության)։
Նշենք, որ նրա դերը ինքնուրույն չէ և անմիջականորեն կախված է գլխավոր դերակատարներից (նախագահի) մեկի խաղից։ Մի կողմից ներքին ապակառուցողականությունը, պայմանավորված հոգեբանական և ֆիզիոլոգիական շեղումներով, մյուս կողմից՝ գլխավոր դերակատարի ազդեցությունը ստիպում են Տիգրանին ստանձնել «Հարբեցողի» լրացուցիչ կերպարը։
Ըստ հայտնի հոգեբան և հոգեբույժ Էրիխ Բյորնի՝ Հարբեցողի կերպարի միակ նպատակը դառնում է սթափության հասնելը (ի դեպ, դրանից հասարակությունն ու մյուս դերակատարները վերաբերմունքը չեն փոխում), որը հնարավոր կլինի միայն մեկ դեպքում՝ խաղից դուրս գալով։ Հոգեբանը նշում է, որ Հարբեցողը լրջորեն է մոտենում սեփական խաղին, այդ իսկ պատճառով թողնել խաղը դժվար է դառնում վերջինիս համար, բայց դա միակ լավագույն ճանապարհն է։ Մնալու դեպքում առաջ են քաշվում երեք հնարավոր սցենար, ու երեքն էլ՝ անհուսադրելի։ Այսպես, վարչապետ–հարբեցող դերը շարունակում է Տիգրան Սարգսյանի համար մնալ վտանգավոր։
Հաջորդ անգամ կդիտարկենք վարչապետ–պարտապան Տիգրան Սարգսյանի դերախաղը։ Շարունակելի...

Մերի Մովսիսյան