Լրահոս

13.08.2009 17:33


ՍԴՀԿ արտասահմանյան կառույցները զարմացած են

ՍԴՀԿ արտասահմանյան կառույցները զարմացած են

-Ավելի լավ է՝ մեր սահմանները փակ մնան,- «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալ և ապագա» խորհրդաժողովի ժամանակ ասել է «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի ուժը ոչ թե Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալն է, այլ Հայաստան-Սփյուռք միասնական փոխգործակցությունը։ Այս առումով նա «Համազգային մարմին» ստեղծելու անհարժեշտություն է տեսնում.

-Մասնավորապես իշխանությունը պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկի արտասահմանյան գործարարների՝ Հայաստանում ապահով գործելու համար։ Այս երևույթը, դժբախտաբար, մի քիչ պակասում է։

Ս. Աճեմյանը զարմանում է, թե ինչո՞ւ է Հայաստանը խոսում Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին, երբ այն հենց վերջինն է փակել, և եթե ցանկանում է, ապա նա էլ պետք է մտածի սահմանի բացման մասին։

-Ինչո՞ւ ենք մենք ինքներս մեզ համար ավելի նեղ քաղաքական իրավիճակ ստեղծում,- ասել է Ս. Աճեմյանը՝ ավելացնելով, որ այս պահին Հայաստանը պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, և եթե նախապես «չզինվի», ապա շատ վտանգավոր իրավիճակ կստեղծվի։

ՍԴՀԿ ԿՎ ատենապետը նաև հավելել է, որ իրենց արտասահմանյան բոլոր կառույցները հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված իրադարձություններից զարմացած են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը