Էշը, գոմեշը, այծը վիճում են, բողոքում իրենց կարգավիճակից։ Ամեն մեկն իր առավելություններն է թվարկում, բայց, արի ու տես, որ տերը տարբերություն չի դնում նրանց միջև. նրա համար բոլորն էլ անասունեն։
-Ամենածանր բեռն իմ ուսերին է։ Միայն հող հերկելն ի՞նչ արժե. ես չլինեի՝ տերը հաց չէր ունենա,–բառաչում է գոմեշը,–և ի՞նչ. ես նրա համար նույն անասունն եմ, ինչ դուք։ Ո՞ւր է արդարությունը։ Այսքանից հետո նման վերաբերմո՞ւնք։ Իսկ իմ եղբայրն ազատության մեջ գիտե՞ք՝ ինչ հարգանք է վայելում։ Նրանից նույնիսկ առյուծն է խրտնում։ Իսկ այստեղ... սովորական անասո՞ւն... Տերը կույր է...
-Չհամեմատե՛ս,–զռռում է էշը,–առավոտից երեկո ե՛ս եմ տիրոջ կողքին։ Ամենածանր բեռը քո ուսերի՞ն է։ Բացի՛ր աչքերդ... Կրում եմ ու կրում, և ի՞նչ։ Ես ձեր պես սովորական անասուն եմ։ Դա էլ հերիք չի. ինչ ասես, որ չեն խոսում իմ մասին, վիրավորական կատակներ են հորինում։ Իսկ գիտե՞ք՝ ազատության մեջ իմ եղբայրն ինչ կյանքով է ապրում՝ տափաստանների իշխան։ Նույնիսկ գայլերը ոհմակով չեն հանդգնում հարձակվել նրա վրա...
-Լսում եմ ձեզ ու զարմանում,–մկկում է այծը,- ի՞նչ է, չե՞ք լսել այծի կաթի մասին։ Միայն դա բավական էր, որ ես այլ վերաբերմունքի արժանանայի։ Երբ տերը հիվանդանում է, ի՞նչ է առաջին հերթին անում։ Վազում է մոտս՝ կաթի հետևից։ Ու այդքանից հետո ես էլ եմ ձեզանից չտարբերվող անասո՞ւն... Իսկ գիտե՞ք՝ ազատության մեջ եղբայրս ինչպիսի կյանքով է ապրում։ Նրա գեղեցկության մասին երգեր են հյուսում, մտցրել են Կարմիր գրքի մեջ, իսկ նրա կոտոշներից նույնիսկ հովազն է ընկրկում...
Անասունները շարունակում են բողոքել իրենց կարգավիճակից ու տիրոջ վերաբերմունքից, երբ գոմի անկյունում անդադար ծամող խոզը նրանց ընդհատում է և ասում. «Վե՛րջ տվեք։ Ես էլ եղբայր ունեմ ազատության մեջ։ Նա՛ էլ է հարգանք վայելում։ Ազատության մեջ է, դրա համար էլ այդպես է։ Իսկ այստեղ բոլորս անասունենք։ Այնպես որ, կերե՛ք ձեր փայ լափն ու պատրաստ եղեք ամեն րոպե մորթվելու»։
Առակ «մերոնց» մասին
Էշը, գոմեշը, այծը վիճում են, բողոքում իրենց կարգավիճակից։ Ամեն մեկն իր առավելություններն է թվարկում, բայց, արի ու տես, որ տերը տարբերություն չի դնում նրանց միջև. նրա համար բոլորն էլ անասուն են։
-Ամենածանր բեռն իմ ուսերին է։ Միայն հող հերկելն ի՞նչ արժե. ես չլինեի՝ տերը հաց չէր ունենա,–բառաչում է գոմեշը,–և ի՞նչ. ես նրա համար նույն անասունն եմ, ինչ դուք։ Ո՞ւր է արդարությունը։ Այսքանից հետո նման վերաբերմո՞ւնք։ Իսկ իմ եղբայրն ազատության մեջ գիտե՞ք՝ ինչ հարգանք է վայելում։ Նրանից նույնիսկ առյուծն է խրտնում։ Իսկ այստեղ... սովորական անասո՞ւն... Տերը կույր է...
-Չհամեմատե՛ս,–զռռում է էշը,–առավոտից երեկո ե՛ս եմ տիրոջ կողքին։ Ամենածանր բեռը քո ուսերի՞ն է։ Բացի՛ր աչքերդ... Կրում եմ ու կրում, և ի՞նչ։ Ես ձեր պես սովորական անասուն եմ։ Դա էլ հերիք չի. ինչ ասես, որ չեն խոսում իմ մասին, վիրավորական կատակներ են հորինում։ Իսկ գիտե՞ք՝ ազատության մեջ իմ եղբայրն ինչ կյանքով է ապրում՝ տափաստանների իշխան։ Նույնիսկ գայլերը ոհմակով չեն հանդգնում հարձակվել նրա վրա...
-Լսում եմ ձեզ ու զարմանում,–մկկում է այծը,- ի՞նչ է, չե՞ք լսել այծի կաթի մասին։ Միայն դա բավական էր, որ ես այլ վերաբերմունքի արժանանայի։ Երբ տերը հիվանդանում է, ի՞նչ է առաջին հերթին անում։ Վազում է մոտս՝ կաթի հետևից։ Ու այդքանից հետո ես էլ եմ ձեզանից չտարբերվող անասո՞ւն... Իսկ գիտե՞ք՝ ազատության մեջ եղբայրս ինչպիսի կյանքով է ապրում։ Նրա գեղեցկության մասին երգեր են հյուսում, մտցրել են Կարմիր գրքի մեջ, իսկ նրա կոտոշներից նույնիսկ հովազն է ընկրկում...
Անասունները շարունակում են բողոքել իրենց կարգավիճակից ու տիրոջ վերաբերմունքից, երբ գոմի անկյունում անդադար ծամող խոզը նրանց ընդհատում է և ասում. «Վե՛րջ տվեք։ Ես էլ եղբայր ունեմ ազատության մեջ։ Նա՛ էլ է հարգանք վայելում։ Ազատության մեջ է, դրա համար էլ այդպես է։ Իսկ այստեղ բոլորս անասուն ենք։ Այնպես որ, կերե՛ք ձեր փայ լափն ու պատրաստ եղեք ամեն րոպե մորթվելու»։
Վախթանգ Մարգարյան