Քաղաքական

14.03.2014 12:05


Աղվան Վարդանյան. «Ոչ միան պահանջելու ենք կառավարության հրաժարականը»

Աղվան Վարդանյան. «Ոչ միան պահանջելու ենք կառավարության հրաժարականը»

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ Հայաստանն այսօր կանգնած է և՛ արտաքին, և՛ ներքին լրջագույն խնդիրների առաջ։ Այդ իրավիճակը փոխելուն էլ ուղղված է ոչիշխանական 4 ուժերի համագործակցությունը։

–Մենք ոչ միայն պարզապես պահանջելու ենք կառավարության հրաժարականը, այլև առաջարկելու ենք այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են, որ հաջորդ կառավարությունը, նախորդի սխալները հաշվի առնելով, նույնը չկրկնի։ Մենք չենք հետապնդում միայն այս կառավարությանը հեռացնելու նպատակ. մենք ուզում ենք մշակել նաև հետագա գործողությունների ծրագիրը,–ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ այժմ լուրջ աշխատանք է տարվում.

–Արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնենք։ Քայլ առ քայլ պետք է գնանք առաջ, բայց մենք լուրջ գործընթացի մեջ ենք մտել, և բոլոր հիմքերը կան՝ շատ արագ հասնելու արդյունքների։ Այսօր պետք է միավորվել, ուժեղանալ և հասարակությանը համախմբելով՝ գնալ առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը