Լրահոս

13.08.2009 17:14


ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան գերավճարների և/կամ գերավճարներից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին վճարվող համապատասխան տույժերն են։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևոր նորամուծություն է համարել այս օրինագիծը, որով մեծանում է պետության պատասխանատվությունը բիզնեսի նկատմամբ։

-Եթե պետությունը ինչ-ինչ պատճառով չի հասցնում վերադարձնել ԱԱՀ գումարը, ապա պետք է տույժ ու տուգանք վճարի մասնավոր հատվածին,-նշել է վարչապետ Տիգրան սարգսյանը։

Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ կառավարությունը աննպատակահարմար է համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը՝ հիմնավորելով իր դիրքորոշումը։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը