ՀՀ կառավարության անդրադարձը բնապահպանական խնդիրներին
ՀՀ կառավարությունը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը և սահմանել, որ գնահատումն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենդանական աշխարհի պետական կադաստրի զարգացման և ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015թթ. համալիր ծրագրերին և այդ ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցերին։ Որոշումների ընդունման շնորհիվ կապահովվի Հայաստանի տարածքի կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ թվայնացված տեղեկատվական բազայի ստեղծումը։ Այդ բազան կօգտագործվի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման, կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և տեղեկատվության տրամադրման, մոնիտորինգի իրականացման նպատակներով։ Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ կենդանական աշխարհի և ՀՀ բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ժամանակացույցերը։ Որոշումների ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ տարածքի կենդանական և բուսական աշխարհի կայուն կառավարմանը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործմանն ու պահպանությանն առնչվող հարաբերությունները։
Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ կառավարությունը որոշել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի շրջանակում գնված գույքը նվիրաբերել ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին, ինչը կնպաստի ավելի արդյունավետ կազմակերպել ոռոգման ջրամատակարարման գործընթացը։