ՀՀ կառավորության նիստում քննարկվել են սոցիալական հարցեր
ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր՝ հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, վարակների դեմ կիրառվող պատվաստանյութի ներդրմամբ։ 2009թ. հուլիսի 15-ից առաջ ծնված մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումն իրականացվելու է ավելի վաղ հաստատված պատվաստման ազգային օրացույցի համաձայն։ ՀՀ վարչապետը կարևորել է այս որոշման ընդունումը և հանձնարարել, որպեսզի բնակչությունը, երեխաների ծնողները ԶԼՄ-ների և այլ միջոցներով վաղօրոք տեղեկացվեն պատվաստման ժամանակացույցին։ Ընդունված մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2009թ. Պետբյուջեում և գումար է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այդ գումարը նախատեսված է «Վերանորոգշին» տրեստ-հրապարակ» և «Գյումրի» ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ների և «Էլսարք» ԲԲԸ լուծարման արդյունքում քաղաքացիների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման կապիտալացված գումարների վճարման նպատակով։
ՀՀ կառավարությունը որոշել է ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները եւ ազատել 2008թ. գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթներից ՀՀ պետբյուջե շահութաբաժինների վճարումից։ ՀՀ վարչապետը նկատել է, որ 100 տոկոսով պետությանը պատկանող ավելի քանի 400 ձեռնարկություն ունենալու դեպքում ավելի խիստ ֆինանսական վերահսկողություն է անհրաժեշտ, և եթե շահույթը մնալու է տվյալ ձեռնարկությանը, ապա ճիշտ կլինի, որ ապագայում այս հանգամանքը արտացոլվի բյուջեում։ Հակառակ դեպքում պետական միջոցների տնօրինումը ղեկավարության կողմից հնարավոր չի լինի վերահսկել։