Իշխանությունների պահվածքը հուշում է, որ այնքան էլ վստահ չեն իրենց զգում, որքան ներկայացնում են
Երբ Ալեքսանդր Մակեդոնացին որոշեց հարձակվել Պարսկաստանի վրա «արքայից արքա» Դարեհ III-ը պարզապես թերագնահատեց նրան էլ, նրանից սպասվող վտանգն էլ՝ հասկացնել տալով, որ այդ ջահելն ինչ է իրենից ներկայացնում, որ ինքն էլ անհանգստանա: Բայց Ալեքսանդրն իր խոհեմ պահվածքով ապացուցեց, որ այնքան էլ ջահել չէր, որքան թվում էր ոմանց: Չէ՞ որ, եթե Դարեհը հաղթեր՝ դա կլիներ ոչ նշանակալից իրադարձություն՝ հաղթանակ երեխայի հանդեպ, իսկ եթե պարտվեր՝ ամոթալի պարտություն: Արդյունքում՝ գլուխգովան Դարեհը ջախջախիչ պարտություն կրեց՝ երիտասարդ Ալեքսանդրի հաղթանակն ավելի արժևորելով:
Բայց նման իրավիճակների համար մենք ունենք մեր դյուցազներգությունների, եթե կարելի է այդպես ասել՝ գիրք-գրքոցը՝ Սասունցի Դավիթ էպոսը, որտեղ մանրակրկիտ նկարագրված է Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը: Նախ, թե որքան հզոր էր Մելիքը, գերբնական ուժի տեր, սակայն Դավիթը հաղթեց նրան: Ի դեպ, այս դեպքում էլ նկարագրվում է, որ Դավիթն ունենալով 3 զարկի հնարավորություն, մեկը բախշեց Մելիքի մորը, մյուսը՝ քրոջը, թեպետ խորամանկ Մելիքն իր հանդեպ անազնիվ էր վարվել, և միայն երրորդ հարվածով երկու կես արեց հզոր թշնամուն: Այսինքն հաղթանակից բացի, պակաս կարևոր և ուսուցանելի չէ, որ ուժեղը պետք է բարի լինի, պատվախնդիր, արժանապատիվ կեցվածքի տեր ու ոչ երբեք երախտամոռ:
Իսկ հիմա տեսնենք, թե մեր քաղաքական դաշտում պայքարի ինչպիսի որակների ենք ականատես լինում:
Իշխանավորներն ու իրենց սպասարկող լրատվամիջոցները ցինիկ ձևով ու մի առանձնահատուկ լպիրշ սարկազմով ծաղրում են ոչիշխանական դաշտի ցանկացած նախաձեռնություն, ինքնահավան կերպով ներկայացնելով, թե ինչ էլ անեն՝ իրենց հաղթել չեն կարող: Իսկ սրանից կարող ենք եզրակացնել, որ՝ իշխանություներն այնքան էլ ուժեղ չեն, որքան իրենց մասին կարծում են, կամ էլ ցանկանում են վստահեցնել հանրությանը, քանի որ ուժեղին վայել վարք բացարձակապես չի դրսևորվում նրանց կողմից: Կամ էլ, որ ավելի մոտ է իրականությանը, մեր իշխանավորների մեջ Սասունցի Դավթի հետնորդներից ոչ մեկ չկա:
Ես հասկանում եմ, որ տևական ժամանակ Արևելյան Հայաստանը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ, ու որ դրա հետևանքները կարող են նկատելի լինել նաև մինչ օրս: Անգամ կարծիքներ են հնչում, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը վերանվանվի Արևելյան Հայաստան, բայց մի՞թե հարցն այս աստիճանի լուրջ է:
Ցավում եմ, որ իշխանություններն իրենց վարքուբարքով ամեն օր ապացուցում են, որ առաջնորդվում են՝ հաղթելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելու արատավոր սկզբունքով, որը կարող է ստանալ ցանկացած ձև՝ ընտրություններին տոկոս խփելուց մինչև ամենակոշտ ու բռի պայքարը հակառակորդների դեմ: Ուստի բնական է, որ այս իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ դուրս եկող ուժերը պետք է որակապես տարբերվեն մսրամելիքյան հոգեվիճակով գործող իշխանությունից: Կարծում եմ, որ մեր հասարակաությունը քաջ գիտակցում է, որ իշխանություններին վերջին երկու համապետական ընտրություններին Դավթի զարկերը բաշխվել են, որը նրանց կողմից որպես թուլության նշան է ընկալվել, ուստի երրորդն արդեն «մեջից երկու կես անելու զարկն է», որը հազիվ թե շատ ուշանա:
Իշխանությունների պահվածքը հուշում է, որ այնքան էլ վստահ չեն իրենց զգում, որքան ներկայացնում են
Երբ Ալեքսանդր Մակեդոնացին որոշեց հարձակվել Պարսկաստանի վրա «արքայից արքա» Դարեհ III-ը պարզապես թերագնահատեց նրան էլ, նրանից սպասվող վտանգն էլ՝ հասկացնել տալով, որ այդ ջահելն ինչ է իրենից ներկայացնում, որ ինքն էլ անհանգստանա: Բայց Ալեքսանդրն իր խոհեմ պահվածքով ապացուցեց, որ այնքան էլ ջահել չէր, որքան թվում էր ոմանց: Չէ՞ որ, եթե Դարեհը հաղթեր՝ դա կլիներ ոչ նշանակալից իրադարձություն՝ հաղթանակ երեխայի հանդեպ, իսկ եթե պարտվեր՝ ամոթալի պարտություն: Արդյունքում՝ գլուխգովան Դարեհը ջախջախիչ պարտություն կրեց՝ երիտասարդ Ալեքսանդրի հաղթանակն ավելի արժևորելով:
Բայց նման իրավիճակների համար մենք ունենք մեր դյուցազներգությունների, եթե կարելի է այդպես ասել՝ գիրք-գրքոցը՝ Սասունցի Դավիթ էպոսը, որտեղ մանրակրկիտ նկարագրված է Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը: Նախ, թե որքան հզոր էր Մելիքը, գերբնական ուժի տեր, սակայն Դավիթը հաղթեց նրան: Ի դեպ, այս դեպքում էլ նկարագրվում է, որ Դավիթն ունենալով 3 զարկի հնարավորություն, մեկը բախշեց Մելիքի մորը, մյուսը՝ քրոջը, թեպետ խորամանկ Մելիքն իր հանդեպ անազնիվ էր վարվել, և միայն երրորդ հարվածով երկու կես արեց հզոր թշնամուն: Այսինքն հաղթանակից բացի, պակաս կարևոր և ուսուցանելի չէ, որ ուժեղը պետք է բարի լինի, պատվախնդիր, արժանապատիվ կեցվածքի տեր ու ոչ երբեք երախտամոռ:
Իսկ հիմա տեսնենք, թե մեր քաղաքական դաշտում պայքարի ինչպիսի որակների ենք ականատես լինում:
Իշխանավորներն ու իրենց սպասարկող լրատվամիջոցները ցինիկ ձևով ու մի առանձնահատուկ լպիրշ սարկազմով ծաղրում են ոչիշխանական դաշտի ցանկացած նախաձեռնություն, ինքնահավան կերպով ներկայացնելով, թե ինչ էլ անեն՝ իրենց հաղթել չեն կարող: Իսկ սրանից կարող ենք եզրակացնել, որ՝ իշխանություներն այնքան էլ ուժեղ չեն, որքան իրենց մասին կարծում են, կամ էլ ցանկանում են վստահեցնել հանրությանը, քանի որ ուժեղին վայել վարք բացարձակապես չի դրսևորվում նրանց կողմից: Կամ էլ, որ ավելի մոտ է իրականությանը, մեր իշխանավորների մեջ Սասունցի Դավթի հետնորդներից ոչ մեկ չկա:
Ես հասկանում եմ, որ տևական ժամանակ Արևելյան Հայաստանը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ, ու որ դրա հետևանքները կարող են նկատելի լինել նաև մինչ օրս: Անգամ կարծիքներ են հնչում, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը վերանվանվի Արևելյան Հայաստան, բայց մի՞թե հարցն այս աստիճանի լուրջ է:
Ցավում եմ, որ իշխանություններն իրենց վարքուբարքով ամեն օր ապացուցում են, որ առաջնորդվում են՝ հաղթելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելու արատավոր սկզբունքով, որը կարող է ստանալ ցանկացած ձև՝ ընտրություններին տոկոս խփելուց մինչև ամենակոշտ ու բռի պայքարը հակառակորդների դեմ:
Ուստի բնական է, որ այս իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ դուրս եկող ուժերը պետք է որակապես տարբերվեն մսրամելիքյան հոգեվիճակով գործող իշխանությունից:
Կարծում եմ, որ մեր հասարակաությունը քաջ գիտակցում է, որ իշխանություններին վերջին երկու համապետական ընտրություններին Դավթի զարկերը բաշխվել են, որը նրանց կողմից որպես թուլության նշան է ընկալվել, ուստի երրորդն արդեն «մեջից երկու կես անելու զարկն է», որը հազիվ թե շատ ուշանա:
Էդվարդ Անտինյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?ref=ts&fref=ts