Քաղաքական

13.03.2014 14:28


«Խաբեբա՛, անամո՛թ վարչապետ». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

«Խաբեբա՛, անամո՛թ վարչապետ». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Այսօր մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել գործադիր իշխանության շենքի դիմաց՝ պահանջով, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ իջնի ներքեւ եւ հանդիպի իրենց: Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ–ն, խնդիրն այն է, որ տարածքը, որտեղ տարիներ շարունակ ապրել են բնակիչները, կառավարության համապատասխան որոշմամբ ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել, իսկ ապրողներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարանատեղի հատկացնել, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստանում, իսկ պատասխանատու կառույցները հրաժարվում են խնդրին ընթացք տալ: Բողոքի ակցիայի մասնակիցները «Որտեղ գերակա շահ, այնտեղ խեղված ճակատագրեր», «Պահանջում ենք մեր բնակարանները» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով հավաքվելով գործադիր իշխանության շենքի դիմաց՝ հայտարարեցին, որ դեռեւս ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր, որ մեկնարկած շինարարությունը ժամանակին ավարտին կհասցվի, եւ որ իրենք բնակարան կունենան:

«Մարդկանց իրանց տներից հանեն ու տուն չտան, ի՞նչ են ուզում, որ թողնենք գնա՞նք, հա՞: 2013 թվականին եկավ տեսավ, ասաց, որ 2014 թվականին կամ մինչեւ ամենաուշը 2015 թվականին դուք ձեր բնակարանները կստանաք, ո՞ւր ա, որ ստանում ենք. ո՛չ շինարարություն է գնում, ո՛չ էլ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնեցին բողոքի ակցիայի մասնակիցները: Ցուցարարների խոսքերով՝ պատասխանատու կառույցներն այս տարիների ընթացքում բավարարվել են միայն խոստումներ տալով եւ հորդորելով սպասել, սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն տալիս: Թե ինչու եւ ինչ պատճառներով է դադարել մեկնարկած շինարարությունը, բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չեն: Հավաքվածները վանկարկում էին՝ «Խաբեբա՛, անամո՛թ վարչապետ»:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը