Հայկական կայքերը կրկին հակերային հարձակման են ենթարկվել
Վերջին մի քանի օրերին հայկական կայքերը ադրբեջանցի հակերների կողմից կրկին հարձակման են ենթարկվել։ Այս մասին լրագրողներին ասել է «Smart Systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը։
Մասնավորապես հակերային հարձակման են ենթարկվել և այս պահին էլ «կոտրված» են մնում http://mineconomy.am/webmail/bin/culture/, http://www.javakhk.am/, http://gyumricity.am/, http://www.iravunk.com/arm/, http://www.shirakc.org/, http://nkr.am/gallery/, http://nkr.am/content_files/ և այլ կայքեր։
«Smart Systems» ընկերության տնօրենի խոսքերով՝ այսօր անվտանգության և հակերային հարձակումների դեմ պայքարի առումով հայկական կայքերը բավական խոցելի են, և այդ մասին ադրբեջանցի հակերները շատ լավ գիտեն։ Հայ հակերներից ոմանք արժանի հակահարաված տալիս են, սակայն, ըստ Ս. Ասլանյանի, խնդիրը դրանով չէ, որ պետք է լուծվի։ Պետք է պետական հատուկ քաղաքականություն վարվի։ Սակայն տեսնելով, որ այլևս հնարավոր չէ սպասել, «Smart Systems» ընկերությունը հատուկ անվտանգության խումբ է ստեղծել։ Վերջինը ոչ թե զբաղվելու է ադրբեջանական կայքերը «կոտրելով», այլ հայկական կայքերի անվտանգությունը բարձրացնելով։
-Հայկական կայքեր կան, որ երեք տարեկան երեխան կարող է կոտրել։ Կարող եմ ավելի ցավոտ տեղեկություն ասել. կան պետական կայքեր, որ ուրբաթ օրվանից կոտրված են, բայց մինչև հիմա վերականգնված չեն։ Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարության կայքը։ Բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ են։ Անկեղծ ասած, ես դեռ չեմ զգացել անվտանգության հետ կապված այդ քայլերը։
Ս. Ասլանյանն ավելացրել է, որ չի կարող ասել՝ Ադրբեջանի պետությո՞ւնն է կազմակերպում հակերային հարձակումները, թե ոչ, բայց փաստ է, որ հայկական կայքերի վրա ադրբեջանցի հակերների հարձակումները կազմակերպված և միաժամանակյա բնույթ են կրում։
-Այստեղ հայրենասիրական խնդիր և պատվի հարց էլ կա։ Ես չեմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մեր մրցակցի պատրաստած կայքը կոտրված է, ու վրան ադրբեջանական դրոշ է տեղադրած։

7or.am