Կարծիք

13.03.2014 14:25


«Ասա՝ ո՞վ է քեզ պաշտպանում, ասեմ՝ ով ես դու»

«Ասա՝ ո՞վ է քեզ պաշտպանում, ասեմ՝ ով ես դու»

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո ակնհայտ դարձավ այն, որ Սերժ Սարգսյանը փաստացի գրեթե առանց աջակիցների է մնացել, և իրեն ոչ ոք չի ուզում պաշտպանել: Բոլոր քիչ թե շատ մտածող և քաղաքական գործընթացներից հասկացող մարդկանց համար պետք է պարզ լինի, որ ոչ իշխանական ուժերի համախմբումը նպատակ ունի իշխանափոխութոյւն իրականացնել երկրում: Այսօր Հայաստանում իշխանության բացարձակ մոնոպոլիա ունի անձամբ Սերժ Սարգսյանը, և այդ մոնոպոլիային սպառնացող բոլոր ուժերին նա պետք է փորձի ոչնչացնել՝ դրա համար օգտագործելով զանազան մեթոդներ, այդ թվում՝ լրատվական դաշտը ոչ իշխանական ուժերի դեմ աղբով ու անհիմն քննադատությամբ լցնելու մեթոդը: Սակայն մենք ականատես եղանք մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանին պաշտպանեցին փաստացի 5 հոգի՝ Կարեն Ավագյանը (նույն ինքը՝ փուչիկ Կարենը), Էդուարդ Շարմազանովը, Արտաշես Գեղամյանը, Կարապետ Ռուբինյանն ու Արման Բաբաջանյանը: Այստեղ են ասում. ասա՝ ո՞վ է քեզ պաշտպանում, ասեմ՝ ով ես դու:

Հիշյալ մարդիկ, պաշտպանելով Սերժ Սարգսյանին, իրականում ավելի վարկաբեկեցին իրեն: Այսպես, ոչ մի նորմալ քաղաքական գործիչ չի ուզենա, որ իրեն պաշտպանի կատարյալ ավարտված մարդ Արտաշես Գեղամյանը կա՛մ 1651651 անգամ ճամբարափոխ եղած Կարապետ Ռուբինյանը, կա՛մ կոռուպցիայի և պնակալեզության մարմնացու Կարեն Ավագյանը, կա՛մ սեփական մոր դեմ ցուցմունք տված, իշխանություններին ծախված և ընդդիմադիր ձևացող Արման Բաբաջանյանը: Սակայն իրականությունն այն է, որ հենց այս մարդիկ կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը