Դավիթ Հակոբյանի առաջարկած ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «Ստեփանակերտյան սկզբունքները»
Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը Դուպլեքս ակումբում առաջարկել է, որ հայկական դիվանագիտությունը Մադրիդյան սկզբունքներին և Մայնդորֆյան դեկլարացիային հակադրի արցախյան հիմնահարցի նոր դոկտրինա և այն անվանել է «Ստեփանակերտյան դոկտրինա»։
1. Արցախյան հիմնահարց, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտություն։ Միջազգային ատյաններում այսպես պետք է ձևակերպել. արցախյան հիմնահարցը հայկական հիմնահարցի բաղադրիչ է։ Արցախյան հիմնահարցը 1921 թ. Հայաստանը մասնատող թուրք-բոլշևիկյան երեք անեքսիոն պայմանագրերի հետևանքով առաջացած ապագաղութացման խնդրո առարկա է։ Արցախյան հիմնահարցը ազգային-ազատագրական պայքարի միջոցով քաղաքական ինքնորոշման խնդիր է՝ հանուն ազգի կենսաբանական և ֆիզիկական անվտանգության, ազգի աստվածատուր իրավունքի գոյատևման նոր հռչակագիր։
2. Արցախյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ է՝ ազգային-ազատագրական պատերազմ։ Այդ պատերազմը հայրենական պատերազմ է, մենք չունեինք ազգային բանակ, և կռվում էր աշխարհազորայինը։ Եվ դա արդարացի պատերազմ էր։
3. Հայաստանի ԱԺ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայաստանը մանատող թուրք-բոլշևիկյան երեք անեքսիոն պայմանագրերը, որից հետո Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից և իր տեղը զիջում է Ղարաբաղին։ Երբ մենք 1991թ. պատերազմի մարտահրավերը ընդունեցինք, արդեն իսկ երկրորդ անեքսիոն պայամանգիրը չեղյալ հայտարարվեց, այնպես որ, «դե ֆակտո» այդ պայմանգրերը չեղյալ են։ Մնում է դա ձևակերպել «դե յուրե», որպեսզի դրա հիման վրա զիջենք բանակցային գործընթացն Արցախին։
4. Անցում կատարել քաղաքական դիվանագիտությունից ռազմական դիվանագիտության օրենքների օրինաչափություններին։ Քաղաքական դիվանագիտության փուլը մինչև ռազմական գործողությունների փուլն էր, բայց երբ գործը հասնում է սրին, արդեն գործում է ռազմական դիվանագիտության փուլը։ Համաձայն ռազմական դիվանագիտության օրենքների՝ տարածքները, որ մենք գրավել ենք, ունեն պատմաբարոյաիրավագիտական 5 հիմնավորվածություն.
1. դրանք մեր պատմաաշխարհագրական միջավայրի մասնիկներն են,
2. դա դեմարկացիոն անվտանգության գոտի է,
3. դա Ադրբեջանի տարածքից տեղահանված, դեպարտացված, կես մլն հայերի տարածքն է,
4. դա ռազմական կոնտրիբուցիա է նախահարձակ և պարտվող կողմից,
5. եթե մենք տալիս ենք այդ սահմանը՝ Ղարաբաղի Մեղրին, Զանգիլանը, Ֆիզուլի- Ջաբրայիլ գիծը, Արաքսի քարվազները (կամ Բարգուշատի լեռնաշղթան), ուրեմն մենք Ղարաբաղը զրկում ենք երրորդ պետության հետ սահմանից։ Դրանով Արցախը զրկվում է միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից։
Դավիթ Հակոբյանն առաջարկել է ԼՂՀ իշխանություններին մանրակրկիտ ուսումնասիրել այս առաջարկները։

7or.am