Լրահոս

13.03.2014 12:42


Կանանց միջազգային օրվան նվիրված համերգի համար կառավարությունը 22.5 մլն դրամ է հատկացրել

Կանանց միջազգային օրվան նվիրված համերգի համար կառավարությունը 22.5 մլն դրամ է հատկացրել

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գործադիրը կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը: Եվ քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը