Մեկնաբանություն

13.03.2014 12:00


Ո՞վ կհայտնվի «Ապուշների երկրում»

Ո՞վ կհայտնվի «Ապուշների երկրում»

Բուրատինոն համոզված էր, որ երջանիկ լինելու (փող ունենալու) համար հարկավոր է սկզբից ոսկեդրամը պահել հողի մեջ, հետո այն ջրել։

Մեր բուրատինոներն էլ համառորեն երջանիկ լինելու իրենց անփառունակ տարբերակն են առաջ բրդում։ Վերջը, սակայն, նույնն է լինելու՝ Ապուշների երկրում հայտնվելը։

Ի դեպ, օրերս Բելառուսի նախագահը հայտարարեց. «Միայն ապուշը Ուկրաինայի իրադարձություններից հետո հետևություններ չի անի»։

Հուշում՝ հետևությունը մտածողության պրոցես է, որի ընթացքում իրականությունից բխող մի շարք պարզ ճշմարտություններից անցում է կատարվում եզրահանգմանը։

Փորձե՛ք. դժվար բան չկա։ Այլապես խաբուսիկ երջանկության հետևից ընկնելով՝ հայտնվելու եք «Ապուշների երկրում»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը