2008–ի չարաբաստիկ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը լծվեցին «Գեբելսյան» քարոզչամեքենա ստեղծելու գործին։ Գլխավոր նպատակը հետևյալն էր՝ քաղաքական, լրատվական ու հասարակական հարթակներում նպաստել գաղջ մթնոլորտի ձևավորմանը, ինչը հնարավորություն էր տալու սևացնել բոլորին սեփական սևությունը թաքցնելու համար։
Քարոզչամեքենան կեղծ օրակարգեր պետք է դներ շրջանառության մեջ, որպեսզի «հանրային աջակցություն» ապահովեր «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը, ինչն էլ հնարավորություն կտար կյանքի կոչել «իշխանություն–փող–իշխանություն՛–փող՛՛–իշխանություն՛՛–փող՛՛՛– ...» բանաձևը՝ աթոռը, «ա լյա» Իլհամ Ալիև, դարձնելով ժառանգական և հավերժական։ Սա Սերժ Սարգսյանի ու երիտօլիգարխիայի երազանքն էր։ Երազանք, որը հսկայական վնաս հասցրեց Հայաստանին ու շարունակում է հասցնել։
Իշխանության թուրքմենբաշիացման ծրագրի շրջանակներում նախագահական նստավայրը վերածվեց ստի ու կեղծիքի արտադրության ու տարածման գործարանի։
Արհեստական հակադրություն մտցվեց քաղաքականի ու քաղաքացիականի միջև։ Քաղաքացիական պայքարը որոշ հատվածներում ենթարկվեց ձևախեղման։ Առաջացան «նախասերժարաններ», որոնք մասնագիտացան լֆիկսամոների ու տարոնների դեմ պայքարի մեջ՝ փոթորիկ բարձրացնելով մեկ բաժակ ջրում։ Սրանց խնդիրը Սերժ Սարգսյանից թիրախը «օլիգարխների» վրա տեղափոխելն էր։ Եվ դա այն դեպքում, երբ մեզանում օլիգարխիայի պարագլուխը Սերժ Սարգսյանն է։
Լրատվական դաշտում տեղի ունեցավ մանրամեծածախ առևտուր։ «Բիրիքով» գնվեցին նախկինում թունդ ընդդիմադիր կամ անկախ ներկայացող լրատվամիջոցները։ Դրանց վերապահված է «Անասնաֆերմայում» նկարագրված գամփռ շների ֆունկցիան։ Խմբագիրներն ու լրագրողները պետք է հարձակվեն բոլոր այն մարդկանց ու կառույցների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Հիմնական թիրախները, բնականաբար, ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ն են, քանզի առաջինը ներկայացնում է փոքրից մինչև խոշոր բիզնես դաշտի շահերը ու դեմ է նեոբոլշևիկյան ոճով իրականացվող համատարած կուլակաթափությանը, իսկ երկրորդը վերահսկում է «փողոցը»։
Վերջին իրադարձություններից հետո, հասկանալի պատճառներով, բնական են լինելու նաև «Ժառանգության» ու ՀՅԴ–ի դեմ հարձակումները։ Դա կախված կլինի այն բանից, թե որքանով է խորանում 4–ի ֆորմատում իշխանափոխության միասնական ծրագիրը։ «Անկախների» հիստերիկ պահվածքի աճն ուղիղ համեմատական կլինի կոնսոլիդացիայի խորացմանը։
Բացի լրատվական դաշտի մեծ մասից՝ հաճախորդացման ենթարկվեց նաև քաղաքական սուբյեկտների հսկայական խմբաքանակ։ Առաջացան «վճռական» ու «թունդ հեղափոխական» տրամադրությունների կրողներ, որոնց գործը, սակայն, վճռականություն ցուցաբերելն ու հեղափոխության գնալը չէր։ Սրանք դարձան ընդդիմության ընդդիմություն։
«Վճռականներին» ու «հեղափոխականներին» թույլատրված է քննադատել Սերժ Սարգսյանին, բայց սրանց հիմնական գործը, փնթփնթալով կամ արմատական հռետորաբանություն կիրառելով, Սերժի հակառակորդների դեմ պայքարելն է «Բոլորն էլ վատն են» կոդի շրջանակներում։ Սրանք վճռական ու հեղափոխական են դառնում միայն ու բացառապես «համակարգչային Ռեմբոյի» կարգավիճակում։
Օրինակ՝ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում և գնում է փողոցի միջոցով իշխանության դեմ պայքարելու, բայց հայտնվեց նախագահական նստավայրի խոսափող «1in.am»–ում։ Նա պարբերաբար «թունդ հեղափոխական» հարցազրույցներ է տալիս ճիշտ այն պահին, երբ անհրաժեշտ է Բաղրամյան 26–ին։ Թունդ, շատ թունդ է Արամը և սաստիկ վճռական։
«Թունդ հեղափոխական» հռետորաբանություն էր կիրառում նաև քաղաքական դաշտում այս ու այն կողմ թռչկոտող Կարապետ Ռուբինյանը։ Բայց եկեք տեսնենք, թե ինչով ավարտվեց այժմ արդեն սփյուռքահայ այս հեղափոխականի գործունեությունը։
Ամենախոխման այն է, որ այժմ Արտաշես Գեղամյանի հետ սինխրոն աշխատող և «7or.am»–ի ու «Zham.am»–ի դեմ դհոլություն անող Կարապետը մի ժամանակ բողոքում էր, թե ինչու Լևոն Տեր–Պետրոսյանը հեղափոխություն չի անում, ինչու է անվանափոխում ՀՀՇ–ն, ինչու այս չի անում, ինչու այն չի անում, բայց փոխարենն ինքը ոչինչ չէր առաջարկում ու ոչինչ չէր ձեռնարկում։
Հեղափոխությունից խոսող ու ՀՀՇ–ի «բրենդի» համար լացող Կարոն նույնիսկ իր բախտակից ընկերների հետ մի «կոոպերատիվ ՀՀՇ» գրանցեց ու սկսեց պատրաստվել հեղափոխության՝ արտագաղթելով Բեյրութ։ Նրա մոտ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից խոսելն ու հեղափոխական գործողությունների մասին բոցաշունչ ելույթները հատկապես ստացվում են հեռվից։
Ահա այսպիսին են Բաղրամյան 26–ին կցված «հեղափոխականները»։ Նրանք խոսում են հեղափոխությունից, թունդ քննադատում են իշխանությանը, թունդ քննադատում են հեղափոխություն չանող ընդդիմությանը և «Ֆեյսբուքում» հանրահավաքներ կազմակերպում։ Դա հատկապես լավ է ստացվում նրանց մոտ տանը նստելիս կամ համակարգիչների միջոցով կռիվ–կռիվ խաղալիս։
Մի կարճ ժամանակ Բաղրամյան 26–ի հաճախորդների գործունեությունն արդյունավետ էր, քանզի հաջողվում էր շփոթ առաջացնել։ Բայց հիմա վիճակ է փոխվում, քանզի երկար ժամանակով և ամբողջ հանրությանը հնարավոր չէ խաբել։
Քաղաքական դաշտում այժմ տեղի ունեցող գործընթացները բերեցին այն բանին, որ «Գեբելսյան»քարոզչամեքենան ջարդուփշուր եղավ։ Չկա նախկին էնտուզիազմը, իսկ քաղաքական գերեզմանոցից պեղվող ու հրապարակային դաշտ նետվող գործիքներն արդեն ոչ մի օգուտ չեն կարող տալ։
Քաղաքական դաշտում ձևավորվող կոնսոլիդացիան պայթեցնում է Բաղրամյան 26–ի բոլոր նախագծերը։ Դրա համար էլ վայնասուն են բարձրացրել ու ինչ անհեթեթություններ ասես՝ դուրս չեն տալիս՝ ապավինելով անձնական վիրավորանքներին։ Բայց դե, ինչպես ասում են, շունը հաչում է, քարավանը գնում է։
Բաղրամյան 26–ի ձախողված նախագծերը

Քաղաքական դաշտում այժմ տեղի ունեցող գործընթացները բերեցին այն բանին, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան ջարդուփշուր եղավ։ Չկա նախկին էնտուզիազմը, իսկ քաղաքական գերեզմանոցից պեղվող ու հրապարակային դաշտ նետվող գործիքներն արդեն ոչ մի օգուտ չեն կարող տալ։

Սևակ Մինասյան