Լրահոս

13.03.2014 11:21


«Իսկ ե՞րբ է հրապարակվելու հայ ծախու լրագրողների ցուցակը»

«Իսկ ե՞րբ է հրապարակվելու հայ ծախու լրագրողների ցուցակը»

Վերջերս ռուսական հատուկ ծառայությունները հրապարակեցին մի ցուցակ, որտեղ նշված են ադրբեջանցի այն լրագրողների անունները, ովքեր ֆինանսավորվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից` ակտիվորեն ներգրավված լինելով հակառուսական քարոզչության մեջ. լրագրողներն իրենց այդ աշխատանքի համար Ալիևի կողմից նույնիսկ բնակարաններ են ստացել:
Հետաքրքիր է` իսկ ե՞րբ է հրապարակվելու հայ լրագրողների, վերլուծաբանների, ակտիվիստների ցուցակը, ովքեր իրենց ադրբեջանցի կոլեգաների պես ծախվել են` հակառուսական քարոզչություն անելով Բաղրամյան-26-ի հովանու ներքո: Հետաքրքիր կլիներ տեսնել այդ ցուցակը, որ բոլորի համար պարզ լիներ, թե ի՞նչ կարգի պետական ֆինանսավորում է ստանում, օրինակ, «1in.am»-ը: Հետաքրքիր կլիներ տեսնել նաև այն մարդկանց ցուցակը, ովքեր ընդհանրապես թուրքական հիմնադրամներին են ծախվել ու, Թուրքիայից գումար ստանալով, Ղարաբաղի հանձնման քարոզ են տանում: Ինձ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել երկրորդ ցուցակը, որովհետև դա կլիներ, փաստացի, պետական դավաճանների բաց ցուցակ, ովքեր ձևակերպում են, թե, օրինակ, լոնդոնյան հիմնադրամներից են գրանտեր ստանում, բայց իրականում ֆինանսավորվում են Թուրքիայից:

Հ.Գ. Ադրբեջանական ցուցակը տե՛ս կից հոդվածի վերջում:
http://www.iarex.ru/articles/45960.html

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը