«Հովհաննես Սահակյանն ավագ ընկերներ Գալուստ Սահակյանի և Ռազմիկ Զոհրաբյանի շկոլան է անցել»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը՝ երիտհանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե այդ հանդիպմանը «նարդին ու մի բաժակ ջուրն էր պակասում»: Ավագ սերդնի հանրապետականները կարող են հանգիստ լինել․ երիտասարդությունը ծանոթ է կուսակցության ավանդույթներին։ Իսկույն երևում է, որ Հովհաննես Սահակյանն ավագ ընկերներ Գալուստ Սահակյանի և Ռազմիկ Զոհրաբյանի շկոլան է անցել և գիտի այն երանելի ժամանակների մասին, երբ այսօր Հայաստանի ինքնիշխանության կորստին կողմ քվեարկող նժդեհականները կուսակցության գրասենյակում նարդի էին խաղում(միշտ չէ, որ բլոտի «սաստավ» էր հավաքվում) մի բաժակ գարեջրի շուրջ, տանուլ տվողն էլ պարտավորվում էր քյաբաբ պատիվ տալ։ Իհարկե՝ հետագայում ՀՀԿ-ի առջև նոր հորիզոններ բացվեցին։ Նարդու փոխարեն՝ կազինոներ, «բլեքբեք» ռուլետկա, գարեջրի փոխարեն «Հենեսի» կոնյակ ու սպիտակ փոշի, բայց միևնույն է՝ քաղաքական քննարկումները նրանց մեջ նույն ասոցիացիներն են ներկայացնում. Գարեջուր, նարդի․․․ Մի խոսքով՝ նոսթալժի․․․»:
«Հովհաննես Սահակյանն ավագ ընկերներ Գալուստ Սահակյանի և Ռազմիկ Զոհրաբյանի շկոլան է անցել»
«Անդրադառնալով ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը՝ երիտհանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե այդ հանդիպմանը «նարդին ու մի բաժակ ջուրն էր պակասում»:
Ավագ սերդնի հանրապետականները կարող են հանգիստ լինել․ երիտասարդությունը ծանոթ է կուսակցության ավանդույթներին։ Իսկույն երևում է, որ Հովհաննես Սահակյանն ավագ ընկերներ Գալուստ Սահակյանի և Ռազմիկ Զոհրաբյանի շկոլան է անցել և գիտի այն երանելի ժամանակների մասին, երբ այսօր Հայաստանի ինքնիշխանության կորստին կողմ քվեարկող նժդեհականները կուսակցության գրասենյակում նարդի էին խաղում(միշտ չէ, որ բլոտի «սաստավ» էր հավաքվում) մի բաժակ գարեջրի շուրջ, տանուլ տվողն էլ պարտավորվում էր քյաբաբ պատիվ տալ։
Իհարկե՝ հետագայում ՀՀԿ-ի առջև նոր հորիզոններ բացվեցին։ Նարդու փոխարեն՝ կազինոներ, «բլեքբեք» ռուլետկա, գարեջրի փոխարեն «Հենեսի» կոնյակ ու սպիտակ փոշի, բայց միևնույն է՝ քաղաքական քննարկումները նրանց մեջ նույն ասոցիացիներն են ներկայացնում. Գարեջուր, նարդի․․․ Մի խոսքով՝ նոսթալժի․․․»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: