ՀՀ գլխավոր մարքսիստը հայ–թուրքական հարաբերությունները Հայաստանի համար կարևոր հարց չի համարում
-Հայ-թուրքական հարաբերությունները կեղծ են, ֆորմալ, պատմական տվյալ էտապի համար բացարձակ նշանակություն չունեցող և պարտադրված Միացյալ Նահանգների կողմից։ Ազգային շահի առումով մենք Թուրքիայի հետ սահման բացելու բացարձակ կարիք չունենք, և հույս դնելն այն բանին, որ սահմանը երկար ժամանակ բացված կմնա, մանկամտություն է,-խոսելով հայ-թուրքկան հարաբերությունների մասին՝ ասել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանն ավելի կարևոր հոգսեր ունի, քան հայ-թուրքական հարաբերություններն են։ Հարցին, թե կգնա՞ արդյոք ՀՀ նախագահը Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու, նա պատասխանել է, որ այդ հարցը արժանի չէ ուշադրության։
-Եթե այսօր Սերժ Ազատիչը ուլտիմատիվ տոնով պայմաններ է թելադրում, թեպետ մի քիչ ուշացած, բայց ժամանակին նա փրկեց դիվանագիտության արժանապատվությունն այդ առումով,-հավելել է նա։

7or.am