Սերժ Սարգսյանի նախագահության առաջին շրջանում նրա քարոզչաթիմը փորձում էր, այսպես կոչված, պոզիտիվ մեսիջներով ձևավորել «Առաջադեմ և բարի Սերժի» կերպարը։
Շրջանառության մեջ էին դրվել այնպիսի դեմագոգիկ կոդեր, ինչպիսիք էին՝
–Ճիշտ է, Սերժը մարտի 1–ի 10 զոհերի գնով է եկել իշխանության, բայց նա այդպես չէր ուզում ու գերի է ընկել վատ շրջապատի ձեռքը։ Նա վճռական է հակաօլիգարխիկ պայքարի հարցում։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, Սերժն ընտրակեղծիքներով է եկել իշխանության, բայց նա Հայաստանը, Տիգրան Սարգսյանի հետ միասին, դարձնելու է տարատեսակ միջազգային կենտրոններ, կառուցելու է Իրան–Հայաստան երկաթգիծը, բացելու է նոր ատոմակայան և Համահայկական բանկով բազմամիլիոնանոց ծրագրեր է ֆինանսավորելու, իսկ դրսի միլիոնատեր հայերն էլ նրա մի կոչով իրենց փողերը բերելու են Հայաստան ու մեր երկիրը դարձնեն դրախտավայր։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, Սերժը օլիգարխիկ համակարգի միջոցով է եկել իշխանության, բայց նա իրականում բարի է, երկխոսող ու հանդուրժող՝ ի տարբերություն չար Ռոբերտ Քոչարյանի։ Հեսա տեսեք, թե ինչե՜ր է անելու առաջադեմ ՀՀԿ ղեկավարը։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, նա Հայաստանի թիվ մեկ թալանչու համբավ ունի, բայց «զատո» ուզում է հայ–թուրքական սահմանը բացել և այդպիսով ինտեգրվել Արևմուտքի հետ ու դուրս նետել ռուսական «սապոգը» մեր երկրից։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, Սերժի ու վարչապետի վարած սոցիալ–տնտեսական քաղաքականության արդյունքում երկրից հարյուր հազարավոր մարդիկ են արտագաղթել, ՀՆԱ–ն կրճատվել է, ներդրումները պակասել են, աղքատությունն աճել է, բայց դրա մեղավորը Սարգսյանները չեն, այլ չար օլիգարխները, որոնց զոհն են դարձել խեղճերը։ Նրանք հիմա ուզում են հակաօլիգարխիկ պայքարի անցնել։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, Սերժը «ֆեյք» ընտրություններ է կազմակերպում, բայց «զատո» նա պայքարում է «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ և յոթ մղոնանոց քայլերով գնում է դեպի ԵՄ։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
–Ճիշտ է, Սերժը ձախողվել է բոլոր ոլորտներում, բայց «զատո» ինքը մեզ տանում է դեպի լուսավոր Արևմուտք՝ ասոցացնելով Հայաստանը ԵՄ–ի հետ։ Հետևաբար՝ եկեք օգնենք Սերժին այդ ազգօգուտ գործում և պայքարենք նրա հակառակորդների դեմ։
Այս բլեֆ–կոդերը, դեմագոգիկ բանաձևերն ու հեքիաթներն անհրաժեշտ էին Սերժին ու երիտօլիգարխիային ոչ միայն համապատասխան իմիջ ձևավերելու և նեոբոլշևիզմը թաքցնելու, այլև պոտանցիալ հաճախորդների համար «դհոլության» լեգիտիմ հնարավորություն ստեղծելու համար։ Նեոգեղամյաններն, ըստ այդմ, հնարավորություն ստացան «դհոլություն» անելու, բայց միևնույն ժամանակ հայտարարելու, թե իրենք ոչ թե Սերժին են պաշտպանում ու նրա հակառակորդների դեմ պայքարում, այլ կռիվ են տալիս հանուն վեհ և առաջադեմ գաղափարների։ Գաղջ մթոնոլորտը հենց այսպես ստեղծվեց։ «Մուտիլովկաներն» ու էժանագին շոուները հենց այսպես էին բեմադրվում։ Այսպես էին իրենց քայլերն արդարացնում «1in.am»–ները, դավիթշահնազարյանները, նիկոլները, կարապետռուբինյանները, արամսարգսյանները, պարույրհայրիկյաններն ու մյուս գործիքները։
Սերժին շուրջ հինգ տարի հաջողվեց «մուտիտի» դաշտ ապահովել (Հայաստանի անկման հաշվին) և գաղջ մթնոլորտի օգնությամբ հասնել մինչև տոկոս «խփելու» երկրորդ շրջան։
Ամեն ինչ, սակայն, ունի սկիզբ և վերջ։
Սերժական հեքիաթների վերջի ու քարոզչական դաշտում փչած փուչիկների պայթեցման խորհրդանշական օր կարելի է համարել նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը։ Այդ օրն «արևմտամետ» և «ասոցացվող» Սերժը կայծակնային արագությամբ հայտնվեց Կրեմլի «պադվալում» և հիմա ներբողագրեր է հղում Պուտինին՝ իր հավատարմության երդումները տալով Գյուլիստանի պայմանագրին։
Ոչ պակաս «արևմտամետ» Տիգրան Սարգսյանն էլ ամեն երկրորդ բառը դարձրել է «Մաքսային միությունը» և թութակի պես կրկնում է դրանք։
Հիմա Սերժի թիմն աշխատում է բացառապես, այսպես կոչված, նեգատիվի ոլորտում։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի միակ գործը դարձել է ցեխ շպրտելն ու բոլոր «մաստի» հաճախորդներին հակաիշխանական հատվածը ներկայացնող սուբյեկտների դեմ քսի տալը՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը» թույլիկ կոդի շրջանակներում։
Սերժն ու երիտօլիգարխիան հատկապես հիստերիկ են դարձել ԲՀԿ–ի համագումարից, ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքից և քաղաքական դաշտում ոչիշխանական ուժերի համախմբման գործընթացների խորացումից հետո։
Կեղտն ու զիբիլը, սուտն ու կեղծիքն այժմ հորդում են «անկախ» լրատվամիջոցներից։ Սերժն իր նեգատիվով փորձում է խուսափել անխուսափելիից։ Բայց դրանք հուսահատ քայլեր են, զուր ջանքեր։
Որքան էլ հիմա ցանկանան նեգատիվի դոզան ավելացնել և գաղջ մթնոլորտն է՛լ ավելի գաղջացնել, միևնույն է ոչիշխանական հատվածի համախմբումը գերեզամանափորի ֆունկցիա է կատարելու «արևմտամետներ» Սերժ և Տիգրան Սարգսյանների համար։
Սերժ Սարգսյանի պոզիտիվն ու նեգատիվը

Կարեն Հակոբջանյան