Քաղաքական

12.03.2014 17:45


Արտեմ Ասատրյանը հրաժարվել է ՍԴ–ի որոշումը որևէ ձևով մեկնաբանել

Արտեմ Ասատրյանը հրաժարվել է ՍԴ–ի որոշումը որևէ ձևով մեկնաբանել

ԱյսօրԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է՝ պարտադիր կուտակային կենսաթաշակային համակարգի վերաբերյալ ՍԴ–ի որոշումն իր մեջ անիմաստ նո՞րմ է պարունակում, որ էլեկտրոնային հաշվետվությունների միջոցով պարտադիր պահումներ են կատարում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հրաժարվել է ՍԴ–ի որոշումը որևէ ձևով մեկնաբանել։

–Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը, որի միջոցով պարտադիր պահումներն ավտոմատ կատարվում են, պարզ «Excel» ֆայլ չէ, այլ տարիների ընթացքում ձևավորված էլեկտրոնային համակարգ է: Այդպիսի խելացի համակարգ է ձևավորված, նման համակարգը փոփոխությունների ենթարկելը համապատասխան ընթացակարգեր է պահանջում,-ասել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը