Լրահոս

13.08.2009 14:50


Դավիթ Հակոբյան. «Լևոն Տեր-Պետրոսյանն իր ռադիկալիզմով չի տարբերվում իշխանություններից»

- Առաջիկա քաղաքական ընտրություններից առաջ իշխանությո՛ւնն էլ, ընդդիմությո՛ւնն էլ  կերպանափոխության կենթարկվեն։ Որովհետև իշխանության քաղաքական սուբյեկտները վաղուց արդեն վարկաբեկված են՝ նույն այդ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը։ Իշխանությունը կաշխատի նոր բլոկ ձևավորել՝ քողարկելու այսօրվա կերպարները,-ասել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց վարկաբեկել են, և հասարակության մեջ լուրջ ռեյտինգ ունեցող քաղաքական ոչ մի ուժ չկա։

- Քաղաքային ավագանու ընտրություններից հետո ժողովուրդն այլևս չի հավատում ՀԱԿ-ի ներկա ղեկավարությանը։ Ես միշտ ռադիկալ  եմ եղել ազգային դոկտրինայի հարցում։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ ներկայացնել նոր ազգային դոկտրինա արցախյան հիմնախնդրի հարցում։ Այսինքն, իր ռադիկալիզմով չի տարբերվում իշխանություններից,-ասել է Դավիթ Հակոբյանը։

ՀՀ գլխավոր մարքսիստը շարունակում է նաև պնդել, որ ավագանու ընտրություններից հետո մանդատներից հրաժարվելը ՀԱԿ-ի կողմից «քաղաքական իդիոտիզմ» է։ «7օր»-ի այն հարցին, թե ի՞նչ եղավ ավագանու նրա մանդատը, նա պատասխանել է, թե սպասում է ավագանիների հերթական նիստին։

-Հերթական  նստաշրջանը կլինի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը։ Այդ նստաշրջանում ավագանին հարկ կհամարի քննարկել ընդդիմության թափուր տեղերի հարցն ու դիմել ԿԸՀ-ին, և ԿԸՀ-ն որոշում կընդունի հաջորդ էշելոնն ուղարկել քաղաքական դաշտ,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը