Դավիթ Հակոբյան. «Քաղաքական ուժերը պարտավոր են արցախյան հիմնահարցի շուրջ համախմբվել»
-Եկել է մի պահ, երբ հասարակությունը, պատմությունը և ժամանակը պահանջում են թե՛ իշխանության կողմով, թե՛ ընդդիմության սուբյեկտների կողմից նոր ձևաչափերի ձևավորում, ստրատեգիական նոր դոկտրինայի որդեգրում, նոր քաղաքական կարգախոսների որդեգրում։ Ընդդիմադիր ուժերի համար ժամանակը նոր խնդիր է դրել. եթե քաղաքական ուժերը ավանտյուրիզմով չեն տառապում, ուրեմն նրանք պարտավոր են արցախյան հիմնահարցի շուրջ համախմբվել առանց լիդերների նկրտումների,-«Դուպլեքս» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների մասին՝ ասել է ՀՀ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։
Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլից ճիշտ դուրս գալու համար երկու տարբերակ կա։
-Կամ Ղարաբաղը լինի գլխավոր բանակցող և կոնֆլիկտող կողմ, կամ, եթե Հայաստանը մնալու է բանակցող գլխավոր սուբյեկտ, ապա նախագահի արտահերթ ընտրություններ պետք է լինեն,-նշել է Տիգրան Կարապետյանը։

7or.am