«Քաղաքական դիակները, իշխանությունը կորցնելու վախից, սկսել են վայրահաչել»
Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովի ամբիոնից հրապարակավ ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ այս ամբողջը խմբավորվում է մի քաղաքական գործչի շուրջ, ով օրվա առաջին կեսին Ռոբերտ Քոչարյանի հետ է, երկրորդ կեսին խաղեր է տալիս ՀԱԿ-ի հետ, իսկ երրորդ կեսը բաժակը ձեռքին հոտնկայս խմում է Սերժ Սարգսյանի կենացը:
«Սթափվե՛ք, և, որ ամենակարևորն է, ձեր այդ կայքերում վերջացրե՛ք անվանարկել մարդկանց: Դուք շատ խոցելի եք, հաջորդ ելույթս կլինի ավելի դաժան, եթե դուք շարունակե՛ք ձեր բախտախնդրությունը»,-ասել էր Գեղամյանը իր ելույթում:
Հետաքրքիր է՝ ո՞վ է ճամբարափոխության ակնարկներ անում, մի մարդ, ով իրավամբ կարող է համարվել Հայաստանի քաղաքական մարմնավաճառության քայլող սիմվոլը։ Ժամանակին Գեղամյանն ու Դալլաքյանը, իրար հերթ չտալով, Սերժ Սարգսյանին մեղադրում էին աշխարհում առկա և բացակա բոլոր հնարավոր մեղքերի մեջ, իսկ այժմ հարմարավետորեն տեղավորվել են իշխանությունների բոլոր հնարավոր էրոգեն գոտիներում: Դատարկ դհոլի բոլոր նոմինացիաները վաստակած քաղաքական այդ մանրադրամն այժմ նետվել է քաղաքական դաշտ նեխած բառապաշարով ներկայումս քաղաքական դաշտն առաջնորդող գործիչներին վարկաբեկելու համար: Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որ երբեք կուլիսների հետևում բանակցություններ չի վարել, որևէ մեկի հետ գաղտնի և դավադիր պայմանավորվածության չի եկել, և զարմանալի չէ, որ քաղաքական դիակները, իշխանությունը կորցնելու վախից, սկսել են վայրահաչել նրա հասցեին: Զարմանալին իշխանության պահվածքն է. կան իրեր, որոնք օգտագործելուց հետո պետք է դեն նետել, որովհետև դառնում են հակահիգիենիկ և տհաճ հոտ են արձակում: Գեղամյանն այդ իրերից է` վաղուց արդեն մի քանի անգամ օգտագործված, ծակ ու քրքրված:
Հարգելի՛ իշխանություններ, փոխե՛ք ձեր հիգիենայի պարագաները: Առաջին անգամ օգտագործելիս գոնե թարմություն է բուրում...

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից