Երեկ տեղի ունեցած ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո մեծ հիստերիա և առողջական խնդիրներ են առաջացել որոշ դատարկ դհոլների մոտ: ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը շատ հաջողված և հրաշալի հանդիպում էր: Երեկվա հանդիպումը վկայում է մեկ բան, որ ոչ իշխանական ուժերը գնում են դեպի հաջողված կոնսոլիդացիա, որը պետք է հանգեցնի անցնցում իշխանափոխության: Միանշանակ պարզ է, որ այս ամենը դուր չի գալիս Սերժ Սարգսյանին և նրա ձևավորած իդեալական թալանչի իշխանություններին, և գեղամյանական և նման դատարկ դհոլներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել այս ամենը, սակայն ապարդյուն: Իսկ նրանց կողմից ամեն մի այսպիսի չհաջողված խոչընդոտման փորձ ավելի է ուժեղացնում ժողովրդի միասնությունը: Հետաքրքիր է՝ իրականում այս հանդիպումն էլ ի՞նչ անունով պետք է պիտակավորի Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատող ԶԼՄ-ն: Անգամ 5000 դրամով իրենց սեփական ձայնը ծախած անձնավորություններն արդեն իսկ չեն վստահում այս իշխանություններին: Իշխանություններն այլևս որևէ դրական փրկության ճանապարհ չունեն. պետք է խոհեմություն դրսևորեն և հանձնեն իշխանությունը ժողովրդին, այլապես իրենց զոռբայությամբ իրավիճակն ավելի կխորացնեն, և վստահ եմ, որ ոչ թե կշահեն, այլ ջախջախիչ պարտություն կկրեն: Արդեն իսկ իշխանությունների հաշիվ տալու ժամանակն ամբողջությամբ հասունացել է:
«Իրենց զոռբայությամբ իրավիճակն ավելի կխորացնեն»

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից