Լրահոս

13.08.2009 13:44


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. «Պատահական ոչինչ չի լինում»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. «Պատահական ոչինչ չի լինում»

–Իմ և ամբողջ թիմի անունից ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից այսպիսի հաշվի համար: Միակ դրական բանն այն է, որ ես տեսա այն սխալները, որոնք հետագայում պետք է շտկել,–ասել է Վարդան Մինասյանը։ –Խաղի մասին կարող եմ ասել հետևյալը՝ մենք մեր ստեղծած հնարավորությունները չօգտագործեցինք, իրենք՝ օգտագործեցին: Մոլդովան ընդմիջմանը կատարեց մի շարք փոփոխություններ, և թարմ ֆուտբոլիստներն արագություն հաղորդեցին խաղին:
Մեր դարպասապահի խաղին գնահատական չեմ ցանկանում տալ: Դուք ամեն ինչ տեսաք: Ռոման Բերեզովսկու կարիքը հավաքականում միշտ էլ կա: Յավրույանի խաղի մասին կասեմ, որ առաջին ելույթի համար վատ չէր: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չէր հրավիրված Պաչաջյանը, ապա ասեմ, որ նա դեռ ակումբ չունի: Հետևաբար չի խաղում: Մեր նպատակն էր փորձարկել նոր ֆուտբոլիստների: Երիտասարդական հավաքականից մենք մի քանի խաղացողի հրավիրեցինք և փորձարկեցինք նրանց:
Իհարկե, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Բելգիայի հավաքականների հետ հանդիպումների ժամանակ այլ կազմ կլինի; Կլինեն փոփոխություններ:
Ամեն դեպքում, ես դեռ պետք է վերլուծեմ այս մրցավեճը: Կավելացնեմ միայն, որ պատահական ոչինչ չի լինում,–ասել է Վարդան Մինասյանը։

Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքէջի

Այս խորագրի վերջին նյութերը