Տնտեսական

12.03.2014 12:30


«Գովազդի մասին» օրինագծի քվեարկությանը 4 խմբակցությունները չմասնակցեցին

«Գովազդի մասին» օրինագծի քվեարկությանը 4 խմբակցությունները չմասնակցեցին

Քիչ առաջ խորհրդարանը 66 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գովազդի մասին» վիճահարույց օրինագիծը։

Հիշեցնենք, որ այն թույլատրում է հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ կոնյակի) գովազդը։

Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահին խնդրել է լուսատախտակին կրկին ցուցադրել քվեարկության արդյունքները՝ ընդգծելով, որ ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը