Աշխարհ

12.03.2014 12:33


Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն առաջարկել է ռմբակոծել Ղրիմը ՆԱՏՕ–ի ուժերով

Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն առաջարկել է ռմբակոծել Ղրիմը ՆԱՏՕ–ի ուժերով

Ղրիմի ճգնաժամը կարող է լուծվել ՆԱՏՕ–ի օդուժով։ Այս մասին, «Ռոսբալտ»–ի փոխանցմամբ, «5–րդ ալիքի» եթերում ասել է Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն։

«Կարծում եմ՝ բավական արդյունավետ կլինի ուկրաինական օդուժի հայտնվելը Ղրիմի երկնքում՝ ապացուցելու, որ դա ուկրաինական տարածք է։ Իսկ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում Ուկրաինան իրավունք ունի դիմել միջազգային հանրությանը՝ խնդրելով իրականացնել «մաքուր երկինք» գործողությունը»։

Լուցենկոյի խոսքերով՝ Կրեմլի հետ բանակցություններում ուկրաիանական կողմից լուրջ քայլ կլինի «մաքուր երկնքի» ապահովումը ՆԱՏՕ–ի երկրների կողմից։

Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմի Գերագույն խորհուրդն ինքնավարության անկախության հռչակագիր ընդունեց և մտադիր է մտնել ՌԴ կազմ։

Այս խորագրի վերջին նյութերը