Մեկնաբանություն

12.03.2014 11:00


Սերժ Սարգսյանի «միկրոինֆարկտը» և քաղաքական պոռնիկների «հանրահավաքը»

Սերժ Սարգսյանի «միկրոինֆարկտը» և քաղաքական պոռնիկների «հանրահավաքը»

«Հայաստանում շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան»,– ԲՀԿ–ՀԱԿ հանդիպման ժամանակ կեսկատակ–կեսլուրջ նշել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի լրացումն Գագիկ Ծառուկյանի այն խոսքերի, թե որոշ դատարկ մարդիկ ծանր են տանում այս ձևաչափով անցկացվող հանդիպումները։

Ծառուկյանն ու Զուրաբյանը անուններ չտվեցին, բայց բոլորն էլ գիտեն, թե ով է «սլանյոնոկը»՝ գլխավոր «միկրոինֆարկտ» ստացողը և ովքեր՝ դատարկները։

Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե որքան են թռել «վալերյանկայի» ու ճնշում իջեցնող դեղերի գները, բայց փոխարենը բոլորս տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը քսի է տվել իր հաճախորդներին ու «հանրահավաք» է անցկացնում ... ինտերնետում և ԱԺ ամբիոնի մոտ։

ՀՀԿ ղեկավարը մարտի է նետել բոլորին՝ բեյրութահայ սուպերվճռական «հեղափոխական» Կարապետ Ռուբինյանից մինչև Արտաշես Գեղամյան։

Սերժի կողմից «դատարկ դհոլ» կոչմանն արժանացած Արտաշես Մամիկոնիչի պահով ամեն ինչ պարզ է։ Մարդը պայքարում է ապահով ծերության համար և այդ իսկ պատճառով «պարտադիր կուտակային» արտաթորանք է շաղ տալիս իր բերանից՝ օգտագործելով ԱԺ ամբիոնը։

Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանին, ապա սույն պարոնի համբերությունը հատեց ԲՀԿ–ՀԱԿ հանդիպումից հետո (այլ ոչ թե իր հասցեին ճշմարտություններ կարդալուց հետո)։ Մինչև վերջերս նրա ձայնը չէր լսվում, բայց երբ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի համար անբարենպաստ գործընթացները սկիզբ առան՝ «հեղափոխական» Կարոն գլուխը բնից հանեց ու հայտնվեց բոլոր քաղաքական պոռնիկների վերջին հանգրվան «1in.am»–ում։

Ի դեպ, Կարապետի պահով երկու տեսակետ կա։ Մի մասը կարծում է, որ նա «ազնիվ քյարփինջ» է և անվճար օգտագործվում է սեփական ախմախության պատճառով, իսկ մյուս մասի կարծիքով՝ մենք գործ ունենք շարքային «դհոլի» հետ։ Թե որ տեսակետն է մոտ ճշմարտությանը, արդեն էական չէ, քանզի եթե նա նույնիսկ «ազնիվ քյարփինջ» է, ապա իշխանությունները նրան «քշում» են Բաղրամյան «տռասի» վրայի պուտանկեքի պես։

Կարապետը փրփուրը բերանին հավաստիացնում է, որ ինքը Սերժի հաճախորդը չէ։ Էդ ախմախը, փաստորեն, չի հասկացել, որ ճերմակ մազերն ու նույնանման մորուքը հաճախորդությունից ապահովագրվելու միջոց չեն։

Բա հաճախարոդությունն էլ ո՞նց է լինում։ Հո պոզով ու պոչով չի լինում։ Սերժի ու էս համակարգի դեմ դուրս եկողների ընդդիմություն լինելը հաճախորդություն է ու դեռ մի բան էլ ավելին։

Այնպես որ Գեղամյանի ու Ռուբինյանի տարբերությունը չնչին է։ Առաջինը հայտնվել է ՀՀԿ–ի ցուցակում, իսկ երկրորդը հազիվ թե այդ ճակատագրին արժանանա, բայց ոչ թե որ չի ուզում, այլ որ ՀՀԿ–ում չեն վերցնի։ Վերցնեն, որ ի՞նչ անեն։ Կարապետին որ վերցնեն, բա մյուս «դհոլներին» ո՞ւր խցկեն։ Մանավանդ որ գալիս է «Վերջի բոլշևիկի» վերջը և մեկը լինի նրան տեղավորի Յանուկովիչի կողքը։ Վերջինս գոնե հաջողացրել է հայտնվել Դոնի Ռոստովում։ Սերժը առավելագույնը կարող են հայտնվել Գյուլիստանում՝ Զորի Գայկովիչի հետ ասուլիս տալու։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կարապետ Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ովքեր հավատում են, որ ինքը կարող է Սերժի հաճախորդը լինել, թող իրեն հանեն ֆեյսբուքյան ընկերների ցանկից:

Նկատենք, որ եթե «Ֆեյսբուքում» հետևեն բեյրութահայ այդ «հեղափոխականի» կոչին, ապա նա մենակ կամ գրեթե մենակ կմնա՝ շրջապատված բացառապես քաղաքական անցուդարձից անտեղյակներով, կոլեգաներով և «7or.am»–ի ու «zham.am»–ի «աբիժնիկներով»։

Ուշագրավ մեկ հանգամանք. «7or.am»–ի ու «zham.am»–ի դեմ վայրահաչում են օֆշորագետ Տիգրան Սարգսյանը, «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանը և «ազնիվքյարփինջության» ու քաղաքական պոռնկության արանքում «լռված» Կարապետ Ռուբինյանը։ Ընդ որում՝ վերջին երկուսը «7or.am»–ի ու «zham.am»–ի դեմ հանդես եկան գրեթե նույն ժամին, գրեթե նույն բառապաշարով, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքական թափառաշրջիկությամբ տառապող Կարապետն «ազնիվ քյարփինջ» չէ։ Նա Գեղամյանի հետ սինխրոն է աշխատում ու թող կույս չձևանա։

Այս խորագրի վերջին նյութերը