Կարծիք

12.03.2014 10:03


Զորիկ Հանիսյան

Զորիկ Հանիսյան

Իշխանական լրատվական կայքերի լրահոսին ծանոթանալով՝ ևս մեկ անգավ համոզվում եմ, որ իշխանությունները բավականին դժվարին իրավիճակում են հայտնվել, հոգեվարքի մեջ են:

Այն, որ մեդիա դաշտը հզոր զենք է քարոզչության համար, բոլորին է հայտնի, բայց արի ու տես, որ հեղինակազրկված իշխանություններին նույնիսկ դա չի կարող փրկել:

Իշխանական կայքերի լրահոսը կազմված է անհիմն բացառումների, լղոզումների, շեղելու սկզբունքի վրա, դա բնական է (հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները և այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են), սակայն հետաքրքիրն այն է, որ այստեղ ևս թերանում են. չի կարելի բացառել անբացառելին, լղոզել հստակը, բեկել անբեկանելին...

Հ.Գ. Բումերանգի էֆեկտը միշտ էլ արդիական է:

Զորիկ Հանիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը