Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը «France-Press»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմի ինքնավարության տարածք։ Այս մասին հայտնում է «Rosbalt.ru»–ն։
«Ղրիմում ռազմական գործողությունների իրականացման դեպքում Ռուսաստանի հետ արևելյան սահմանը պաշտպանված չի լինի: Մինչդեռ Ռուսաստանը տանկային միավորումներ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և սադրում է Կիևին՝ զորքեր մտցնելու»,–ասել է Տուրչինովն՝ ընդգծելով, որ Ուկրաինայում չեն պատրաստվում գործել Կրեմլում գծված սցենարով։ Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ղրիմում ուկրաինացի զինվորականների վրա, ապա դրան կհաջորդի ուկրաինական բանակի արձագանքը:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը նաև կեղծիք է անվանել մարտի 16-ին Ղրիմում կայանալիք ինքնավարության նոր կարգավիճակը որոշելու մասին հանրաքվեն։
Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմ

7or.am