«Դհոլին, ամենամեծ երևակայության և մարդասիրության դեպքում անգամ, ֆլեյտա չես անվանի»
Այսօր վաստակավոր դհոլ Արտաշես Գեղամյանը հերթական հոգեխանգարմունքի մեջ էր հայտնվել: Պարզվում է՝ ժամանակին Սերժ Սարգսյանին աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ մեղադրող, իսկ այսօր գործող իշխանության թիվ մեկ ժողգործիք այս սուբյեկտը զայրանում է, երբ իր մասին կարդում կամ լսում է ճշմարտությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իշխանության՝ Գեղամյանի տերմինաբանությամբ ասած՝ սազանդարը, ծանր է տանում, երբ իրեն հիշեցնում են իր իսկ ելույթներն ու հայտարարություններն իր ներկայիս վերադասների մասին: Նույքան տհաճ է Գեղամյանի մասին վերհիշելը իրեն Սերժ Սարգսյանի տված դիագնոզը՝ դատարկ դհոլների և իր իրական ինքնարժեքի մասին: Սակայն, սեփական կենսագրությունից և անցած փառավոր ուղուց դեռևս որևէ մեկին չի հաջողվել խուսափել, և երկրի թիվ մեկ ժողգործիքը ևս չի կարող բացառություն լինել: Ավելի զվարճալի և եղկելի տեսարան, քան դատարկ դհոլի անկանոն վարիացիաններն են՝ քծնանքի և պնակալեզության մենահամերգով, վստահաբար չկա: Եվ, հարգելի վաստակավոր ժողգործիչ, պետք չէ նեղանալ, երբ որևէ մեկը կամ որևէ լրատվամիջոց որոշում է ընդամենը իրերը կոչել իրենց անուններով: Դհոլին, ամենամեծ երևակայության և մարդասիրության դեպքում անգամ, ֆլեյտա չես անվանի, այն էլ՝ այդքան դհոլահարված: Ինչ վերաբերում է կանալիզացիաներին, ապա Գեղամյանի՝ մշտապես ցիտած հույն փիլիսոփաներից մեկը ասել է «Դեմագոգն ու ինքնասիրահարված տխմարը ամենագարշահոտ խառնուրդն է»: Ի դեպ, ժամանակին, երբ դեռ նոր-նոր էր ծագում Գեղամյանի դհոլական աստղը, նրա ինքնարժեքի մասին եղավ հրապարակային հայտարարություն: Այսօր, հաշվի առնելով գեղամյանական քծնանքի և ստորաքաշության ամորտիզացիան, վերջինիս ինքնարժեքը միանշանակ մինուս զրո է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից