Կարծիք

11.03.2014 23:05


«Կոտրվածների» ճակատագրերը

«Կոտրվածների» ճակատագրերը

Որքան ակտիվանում են ոչիշխանական ուժերը, այնքան Բաղրամյան 26-ի «բնակիչների» սիրտը ահ է ընկնում: Բայց դե այնտեղ ամեն մեկն ունի պայքարի իր ֆրոնտը՝ ուրագատաշից մինչև նեյրոխիրուրգիականը: Սակայն, քանի որ հիմա արդեն ամեն ինչ բացահատված է, ոչ մի նուրբ խաղ գաղտնի չի մնում:

Պարզաբանեմ, թե որն է խաղի էությունը: Ընդդիմադիրները, որոնք հայտնվել են բանտում, մի մասն այնտեղից դուրս է եկել ավելի ամրացած ու պատրաստ վճռական պայքարի, իսկ մյուսը, որը «կոտրվել է», բանտի լեզվով ասած՝ «փչացրել են», ստանում է միանգամայն այլ որակի հանձնարարություն. շարունակել ընդդիմադիր ձևանալ, և որպեսզի դա համոզիչ թվա՝ հավասարապես հարվածել թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը: Ու հասարակությանը ներշնչվում է, որ այս իշխանություններն էլ ընդդիմադիրներն էլ իրար արժեն, էլ ի՞նչ իմաստ ունի բարիկադ բարձրանալ, երբ մեկը մյուսով փոխվելով ոչինչ չի փոխվելու երկրում: Իսկ դրանից ակնհայտորեն շահում է իշխանությունը, քանի որ իր ձեռքում պահում է վարչական լծակները, իսկ առանց հասարակական աջակցության, ոչ մի ընդդիմադիր ուժ իշխանություններին գահընկեց անել չի կարող:

«Կոտրվածների» թիմի հիմնական դերակատարներն են Արման Բաբաջանյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու մեկ այլ «նստած-հելածի»՝ Արմեն Սարգսյանի հրապարակային գործիչ եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

Արմանն ամեն օր հասարակությանը բարոյա-խրատական դասեր է տալիս, ընդդիմադիր գործչի կերպարի մասին ամպագորգոռ դատողություններ անում: Նա է խոսում բարոյականությունից, ով խեղծ փաստաթղթերով խուսափել է զինվորական ծառայությունից, և որպես դասալիք հայտնվել բանտում: Եվ, եթե անգամ նա այն ժամանակ ընդդիմադիր կեցվածք էր դրսևորում ու լրատվամիջոցի գլխ. խմբագիր էր, այնուամենայնիվ, շատ լրատվամիջոցների ղեկավարներ, անգամ մասնագիտական համերաշխության տեսանկյունից դրդված չէին պաշտպանում Արմանին՝ հստակ հասկացնել տալով, որ նա ո՛չ պրոֆեսիոնալ լրագրող է, ո՛չ էլ «մարդ», և մեզ չենք հարգի, եթե այս դասալիքին պաշտպանենք՝ որպես մեր գործընկեր: Երիտասարդ սերունդին դրանով ի՞նչ օրինակ ենք ցույց տալու:

Այո՛, քաղաքականությունը վստահաբար կարելի է անբարոյականություն համարել, եթե դրանով զբաղվում են անբարոյականները, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական պոռնիկները: Այլ անուն դժվարանում եմ տալ մի մարդու, ով իր թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին անձնական վիրավորանք է տպում:

Եթե անգամ ողջ աշխարհն առաջին նախագահին նման վիրավորանք հասցներ ու եթե այսօր Նիկոլը նրան թշնամի համարեր, դարձյալ այդ բարոյական իրավունքը չպետք է ունենար այդպես արտահայտվելու: Նիկոլն այդպիսով թքել է ինքն իր վրա։ Այո՛, բանտը դաժան տեղ է. կարող են նորմալ մարդուն դարձնել ջնջոց և ուղարկել Բաղրամյան 26-ի ենթակայության տակ:

2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սասունը Սերժ Սարգսյանի տարածաշրջանային նախընտրական շտաբի պետն էր: Մի կլորիկ գումար ստացավ Ազատիչից, մարսեց ու գնաց մի քանի օր հետո կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին: Այդ ինֆորմացիան բոլորն ունեին ու դա էր պատճառը, որ անգամ ընդդիմադիր շրջանակներն անձնական զրույցներում նշում էին, թե Ս.Սարգսյանը բարոյական իրավունք ուներ Սասունին՝ իրեն «քցողին», պատժելու։

Նույն բանն, ի դեպ, ասվում էր նաև Նիկոլ Փաշինյանի պահով։
Պատահական չէ, որ Նիկոլն ու Սասունն այժմ միասին են։ Նրանց միավորում է իշխանական մամլիչը։

Սասունը, ինչպես հայտնի է, բանտից դուրս եկավ, փորձեց Սերժին քծնելով Հրազդանի քաղաքապետ դառնալ (փորձն անհաջող ավարտ ունեցավ, քանզի «քցող» Սերժը չներեց իրենց «քցող» Սասունին), որից հետո անցավ Նիկոլի ենթակայության տակ: Այսինքն մի քանի տարի առաջ մի նախագահի կողքին էր, դրանից մի քանի օր հետո՝ մյուս նախագահի, իսկ հիմա նախագահականի սովորական քաղտեխնոլոգներից մեկի տակի Նիկոլի տակին: Այսպիսի անկո՞ւմ:

Իսկ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի գործը շարունակող Արամին որ հիմա հարցնես, թե՝ քաղաքականություն ինչո՞ւ ես մտել, կամ հիմա ինչո՞վ ես զբաղված, երբ ոչ-ոք Վազգենի գործը հրապարակայնորեն այդպես չի ուրացել, որքան դու:

Պատկերացնո՞ւմ եք, թե մեր իշխանություններն ինչ խղճուկ վիճակում են հայտնվել, որ մնացել են այս «կոտրվածների» հույսին:

Մնում է միայն կարեկցանքով ասել այս «փչացածներին». «Տղե՛րք, ձեր երեխեքներն էլ կասեն՝ պապան գործի է գնացել»:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը