Ս. Դեմիրճյան. «Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել» (տեսանյութ)
–Կառավարությաննանվստահությունհայտնելուհարցըվաղուցէհասունացել։ Պատճառներնավելիքանբավարարեն,–ԱԺ–ում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը.
Նա ակնհայտ է համարում, որ կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջև կանգնած մարտահրավերներին, համարժեք քայլեր չի կատարում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ.
Ս. Դեմիրճյանը վստահ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար պետք է հասարակական, քաղաքականլայնհամախմբում, ինչի մասին այսօր շատ է խոսվում։
–Առանձինվերցրած՝որևէկուսակցությունչիկարողերկիրըդուրսբերելայսվիճակից։Քաղաքականուժերը, քաղաքացիականհասարակությունըպետքէհամատաղենիրենցջանքերը՝հանուներկրումժողովրդավարականընտրություններիմիջոցովօրինականիշխանությանձևավորման, ինչըհիմքկհանդիսանաերկրումբարոյահոգեբանականմթնոլորտիառողջացման, մարդկանցմեջվաղվաօրվանկատմամբհավատիվերականգնման, երկրիկայունզարգացումնապահովելուհամար։Առկահամակողմանիճգնաժամըհաղթահարելուհամարկառավարությանհրաժարականնանհրաժեշտ, բայցոչբավարարպայմանէ,–ընդգծել է նա։
ՀԱԿ պատգամավորը հավելել է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության երկրորդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով.
Ս. Դեմիրճյան. «Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել» (տեսանյութ)
–Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել։ Պատճառներն ավելի քան բավարար են,–ԱԺ–ում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը.
Նա ակնհայտ է համարում, որ կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավել երկրի առջև կանգնած մարտահրավերներին, համարժեք քայլեր չի կատարում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ.
–Սակայն նույնքան ակնհայտ է, որ միայն կառավարությունը փոխելով՝ էապես իրավիճակը երկրում չի փոխվի։ Որևէ երաշխիք չկա, որ նոր կառավարությունն ավելի լավը կլինի և արդյունավետ կաշխատի, կիրականացվի ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, կլուծի առկա խնդիրները։ Դա պարզապես անհնար է երկրում առկա քրեաօլեգարխիկ համակարգի պայմաններում, երբ մարդկանց մի խումբ շարունակաբար բռնազավթում է իշխանությունը և տիրանում երկրի հարստությանը, թելադրում իր կամքը մի ամբողջ ժողովրդի։
Ս. Դեմիրճյանը վստահ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար պետք է հասարակական, քաղաքական լայն համախմբում, ինչի մասին այսօր շատ է խոսվում։
–Առանձին վերցրած՝ որևէ կուսակցություն չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է համատաղեն իրենց ջանքերը՝ հանուն երկրում ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորման, ինչը հիմք կհանդիսանա երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման, երկրի կայուն զարգացումն ապահովելու համար։ Առկա համակողմանի ճգնաժամը հաղթահարելու համար կառավարության հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է,–ընդգծել է նա։
ՀԱԿ պատգամավորը հավելել է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության երկրորդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով.
–Բազմիցս ենք ասել, որ կեղծված ընտրությունների բացասական հետևանքները պետք է հաղթահարվեն արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով:
7or.am